Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Տնտեսական առողջության գինը. ինչ է մտածել կառավարությունը

Ոչ մի կասկած չունենաք, որ մենք հաղթահարելու ենք նաև կորոնավիրուսի թողած տնտեսական հետևանքը՝ այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պատկերացնում են, թե ինչ քայլեր են պետք տնտեսական հետևանքը հաղթահարելու համար: Նա հայտնել է, որ հարցին առավել հանգամանալից կանդրադառնան առողջապահական տեսանկյունից իրավիճակի կառավարելիության հարցն էապես լուծելուց հետո:

Այս օրերին առողջապահական տագնապին զուգահեռ առանցքային խնդիրներից է տնտեսական տագնապը, որ կա թե՛ աշխարհում, թե՛, բնականաբար, Հայաստանում: Անշուշտ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը ամեն երկրի համար կունենա յուրովի անդրադարձ, որը կախված է ոչ միայն այդ երկրի կառավարության արդյունավետությունից այլ նաև տնտեսության բնույթից, պաշտպանվածությունից, դիվերսիֆիկացվածությունից, միաժամանակ նաև համաշխարհային տնտեսությանն ինտեգրվածության աստիճանից: Գուցե հնչի տարօրինակ, բայց որքան բարձր լինի ինտեգրվածության աստիճանը, այնքան ավելի մեծ կարող է լինել համաշխարհային ճգնաժամի տնտեսական հետևանքը տվյալ տնտեսության վրա: Հատկապես խոսքը փոքր տնտեսությունների մասին է, որոնք ինտեգրված են, սակայն լոկոմոտիվը չեն:

Շատ բան էապես կախված է նաև հանգամանքից, թե ինչպիսի տևականություն կպահանջի կորոնավիրուսի դեմ պայքարը թե՛ համաշխարհային, թե՛ առանձին երկրների մասշտաբով: Այն, որ կառավարությունը հավաստիացնում է տնտեսական կանխարգելիչ մեթոդների տիրապետելու, պատկերացնելու մասին, անշուշտ ողջունելի է: Մյուս կողմից, սակայն, լոկ հայտարարություններն այդ իմաստով չեն կարող լինել բավարար, և կարևոր է լինելու, թե գործնականում ինչպիսին կլինի կառավարության տնտեսական արտակարգ քաղաքականությունը:

Միևնույն ժամանակ, ինչպես առողջապահական ասպեկտի պարագայում, այնպես էլ գործնականում տնտեսական առողջության առումով շատ կարևոր է լինելու սոցիալական պատասխանատվության հանգամանքը: Բայց այս դեպքում առավել շատ բիզնեսի սոցիալական պատասխանատվության հարցը, ընդ որում՝ առավելապես խոշոր և որոշակիորեն գուցե միջին բիզնեսի շատ թե քիչ մասշտաբային դերակատարների: Անկասկած է, որ կառավարության քաղաքականությանը պետք է ավելանա գործատուների այդ լայն շրջանակի սոցիալական պատասխանատվության հանգամանքը՝ տնտեսական առողջության հնարավորինս էֆեկտիվ սպասարկման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում