ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է կատարել գիշերը Հռոմից Երևան իրականացված թռիչքի մասին:
«ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Հռոմից Երևան: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական «Ատլանտիս» ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիայի իշխանություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը:
Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար Աուրելիո Չիոքոային ինքնաթիռի անձնակազմի տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար»,- գրել է նախարարը:
67🇦🇲citizens successfully airlifted from #Rome to #Yerevan. Great job by @Armenia diplomats in Rome. Big thanks Atlantis European Airways, 🇦🇲Civil Aviation, @MinHealth_Arm. Special thanks to #Italy authorities for all facilitation, #Moldova & FM Ciocoi for helping w/crew transfer pic.twitter.com/hIZ3xIJXcD
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 16, 2020