ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 3,5 հազարի, մահացել է 65 մարդ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով առողջապահության համազգային ու տեղական մարմինների, նահանգների կառավարությունների և Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները:
Արևմտյան Վիրջինիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի միակ նահանգը, որտեղ այս պահի դրությամբ կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: