Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը և հայկական ընտրանի հրավիրված Դավիդ Յուրչենկոն մասնակցել են «Շախտյոր»- «Կայրաթ» խաղին:
Ղազախստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում «Շախտյոր»-ը տանն ընդունել էր «Կայրաթ»-ին և հաղթեց մեկ գնդակի տարբերությամբ` 1:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 43-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքական հրավիրված Դավիդ Յուրչենկոն «Շախտյոր»-ի մեկնարկային կազմում էր և խաղաց 90 րոպե:
Այս տուրից հետո «Շախտյոր»-ը 8-րդն է, իսկ «Կայրաթ»-ը` 2-րդը: