Չեխիայի կառավարությունը մարտի 16-ից 24-ը համազգային կարանտին է հայտարարել հանրապետությունում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Մենք որոշում ենք ընդունել սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը և խոչընդոտել կորոնավիրուսի տարածմանը Չեխիայում»,- ընդգծել է վարչապետը: Կարանտինի կապակցությամբ տեղափոխվում են Չեխիայի Սենատի ընտրությունները: Սահմանների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ գործի են դրվել երկու հազար զինծառայողներ և 400 մաքսավորներ:
Իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: «Սերբիան այսօրվանից պատերազմ է հայտարարում անտեսանելի հակառակորդի՝ վիրուսի դեմ, մեր երկիրը պետք է հաղթի այն:
Սահմանադրության, պաշտպանության նախարարի նամակի, իմ նամակի և վարչապետի նամակի հիման վրա մենք որոշում ընդունեցինք արտակարգ դրություն մտցնելու մասին», հայտարարել է նա:
Ավելի վաղ Սերբիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման 48 դեպքի մասին: