Thursday, 28 03 2024
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

Հայաստանի հանդեպ ռուս-թուրքական դատավճռի տարելիցը

Կորոնավիրուսը կանգնեցրել է աշխարհը, բայց, իհարկե, ամենևին ոչ աշխարհաքաղաքականությունը: Ավելին, այն նոր հանգամանքներ է ի հայտ բերել այդ առումով, որոնք թերևս էական ազդեցություն կարող են ունենալ միջազգային իրադրության վրա:

Այդ տեսանկյունից անշուշտ առանցքային հարցադրումներ են առաջանում՝ կապված այն հանգամանքի հետ, թե կանգնեցնելով ավանդական տնտեսական սխեմաները և առաջացնելով հարց, թե ինչ է լինելու դրանց ճակատագիրը կորոնավիրուսի համաշխարհային վարակը հաղթահարելուց հետո, նույն կերպ վարակը առաջացնում է հարց, թե ինչ կարող է լինել համաշխարհային քաղաքական սխեմաների հետ՝ վարակը հաղթահարելուց հետո:

Այդ իմաստով Հայաստանի դիտակետից էական ուշադրության առարկաներից մեկը ռուս-թուրքական հարաբերությունն է, որը աշխարհաքաղաքականության ասպարեզում համակարգաստեղծ գործընթաց է, այսինքն՝ ձևավորում է որոշակիորեն մեծ միջավայր:

Այդ իմաստով առանցքային հանգամանքներից մեկն այն է, որն այսօր դառնում է 99 տարեկան, կամ որի 99-րդ տարելիցն է լրանում այսօր: 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որով փաստորեն երկու կողմերը փոխադարձաբար ստանձնեցին հայկական սուբյեկտությունը չեզոքացնելու խորքային պարտավորություն՝ ըստ էության դրա վրա կառուցելով իրենց հետագա հարաբերությունը: Պայմանագիրն առանց չափազանցության հնարավոր է համարել հայ ժողովրդի ռուս-թուրքական դատավճիռ:

Նոր աշխարհաքաղաքական իրողությունները առավել արդիական են դարձնում հարցը, թե արդյոք Ռուսաստանը քաղաքական իմաստով շարունակո՞ւմ է հավատարիմ մնալ այդ դատավճռին: Այդ հարցի «թեստը» առայժմ բացասական է, այսինքն՝ Ռուսաստանը քանի դեռ չի հայտնել պայմանագրի անցյալ լինելու մասին, ուրեմն շարունակում է մնալ հավատարիմ դրան, այսինքն՝ հայ ժողովրդի դատավճռին:

Նոր աշխարհակարգում, որի ձևավորմանն աշխուժորեն միջամտում է նաև կորոնավիրուսը, հայ ժողովրդի հանդեպ սեփական մասնակցությամբ այդ դատավճռի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումից կախված է լինելու շատ բան, ընդ որում՝ Ռուսաստանի համար ոչ պակաս նշանակալի, քան Հայաստանի համար: Հարցը յուրօրինակ արդիականացում է ստանում ոչ միայն համաշխարհային, այլ նաև ներռուսական զարգացումների համատեքստում, որտեղ լուծվում է ՌԴ իշխանության հարցը, և որում ռուս-թուրքական հարաբերությունն ունի էական նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում