Լիբանանի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի պատճառով մարտի 18-ից մինչ և 29-ը Բեյրութի միջազգային օդանավակայանը, ցամաքային և ծովային սահմանները փակելու մասին: Այս մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը:
«Մենք այս որոշումն ընդունում ենք՝ ելնելով առողջապահության ոլորտի արտակարգ իրադրությունից, որը պահանջում է բոլոր ջանքերի մոբիլիզացում վտանգավոր վարակի դեմ պայքարելու համար»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ ամբողջ երկրում հայտարարված է 15-օրյա կարանտին: «Փակ կլինեն պետական հիմարկությունները, ուսումնական և նախադպրոցական հաստատությունները, մասնավոր ձեռնարկությունները, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք պարենային անվտանգություն են ապահովում,- ասել է Աբդել Սամադը: