Չեռնոգորիայի իշխանությունները արգելել են օտարերկրացիների մուտքը երկիր և պարտադիր կարանտին են սահմանել արտասահմանից վերադարձած իր քաղաքացիների համար։ Այս մասնին հայտնել են երկրի կառավարությունում:
Չեռնոգորիան շարունակում է մնալ Եվրոպայի վերջին երկիրը, որտեղ չկա կորոնավիրուս: Երկրում փակվում են սրճարաններն ու ռեստորանները, խաղային և սպորտային ակումբները, դիսկոտեկներն ու գիշերային ակումբները: Առևտրի փակ կետերում հաճախորդների թիվը սահմանափակվում է մինչև 50 հոգի, իսկ բաց՝ մինչև 100: