Իռլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել COVID-19 համավարակի պատճառով փակել փաբերն ու սրճարանները։ Այս մասին հաղորդում է RTE հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։ Փակվելու են նաև հյուրանոցներին կից գտնվող ռեստորաններն ու սրճարանները։
Գերատեսչության ղեկավար Սայմոն Հարիսի հայտարարության համաձայն՝ համապատասխան սահմանափակումը կգործի մարտի 29-ից։
«Մենք հույս ունենք, որ քաղաքացիները հասկանում են, որ խոսքը լուրջ սպառնալիքի մասին է և գիտակցում են, որ այս վտանգը մենք պետք է բոլորով և յուրաքանչյուրս առանձին զսպենք»,- եզրափակել է Հարիսը։
Իշխանությունները նաև կոչ են արել քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային երեկույթներից Սուրբ Պատրիկի օրվա ազգային տոնին, որը տեղի է ունենալու մարտի 17-ին։