ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներողություն է խնդրել օդանավակայաններում հերթերի և ուշացումների համար, որոնք առաջանում են նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ֆոնին իրականացվող բժշկական ստուգումների պատճառով։ Այս մասին նա հաղորդել է Twitter-ի իր էջում։
Երկրի նախագահը նշել է, որ բոլոր ստուգումները հնարավորինս արագ են իրականացվում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է բոլոր անհրաժեշտ գործողությունների ճիշտ կատարման անհրաժեշտության մասին։
«Շատ կարևոր է, որ մենք զգոն և զգույշ լինենք։ Մենք պետք է ամեն բան ճիշտ անենք։ Առաջնայինն անվտանգությունն է»,- գրել է Թրամփը։