Երուսաղեմի հին քաղաքի պատերը լուսավորվել են Իտալիայի դրոշի գույներով` ի նշան համերաշխության կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին, հաղորդվում է Իսրայելի՝ Twitter-ի պաշտոնական էջում:
Իսրայելն իր աջակցությունն է հայտնում Իտալիայի ժողովրդին, որը «խիզախորեն դիմակայում է կորոնավիրուսին», ասվում է հաղորդագրության մեջ։