Սլովենիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել օդային ուղևորափոխադրումները արտասահմանյան երկրների հետ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հայտարարել է երկրի՝ վարակի դեմ պայքարի հակաճգնաժամային շտաբի մամլո քարտուղար Ելկո Կացինը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օդային հաղորդակցությունը կդադարեցվի 2020 թվականի մարտի 17-ից։
Բացի այդ, մարտի 16-ից Սլովենիայում դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը, փակվում են բոլոր հաստատությունները, բացի պարենային խանութներից, դեղատներից և ավտոլցակայաններից։