Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աշխարհը կանգ է առել. Հայաստանը՝ նոր աշխարհում

Անկասկած է, որ այլևս առկա են բոլոր հիմքերը «աշխարհը կորոնավիրուսից հետո» հարցադրման համար:

Համաշխարհային միջավայրը կանգ է առել, կամ կանգ է առնում: Դժվար է մասշտաբային նույնականացման ճշգրիտ գնահատականով սահմանել՝ կանգը տեղի է ունենում դանդաղ, թե արագ, բայց դա նույնիսկ էական էլ չէ, որովհետև այն նկատելի ու զգալի է ամեն դեպքում և, աստիճանաբար, գրեթե ցանկացած քաղաքացու համար, պարզապես ամեն մեկի դեպքում յուրովի շրջանակով: Ո՞ւր է շարժվելու աշխարհը կանգառից հետո, ո՞ր ուղղությամբ: Կլինի՞ նույն ուղղությամբ շարունակել, թե՞ ուղղության, համաշխարհային ընթացքի փոփոխությունն անխուսափելի է: Այդ դեպքում քանի՞ աստիճանի անկյան տակ կլինի փոփոխությունը, դեպի ո՞ւր կշրջվի աշխարհը: Համաշխարհային կյանքում, թերևս, ավելի ու ավելի հաճախ են սկսվելու քննարկումներ այդ թեմայով, և Հայաստանից անհրաժեշտ է թե՛ հետևել, թե՛ նաև միանալ դրանց, որովհետև նոր իրավիճակը և համաշխարհային կանգառը թե՛ մարտահրավեր, ռիսկ է նաև Հայաստանի համար, թե՛ նաև նոր հնարավորություն: Նոր հնարավորություն նաև այն իմաստով, որ Հայաստանը մի շարք պատմա-քաղաքական հանգամանքների բերումով օբյեկտիվորեն՝ չնայած, իհարկե, որոշակի սուբյեկտիվության հետևանքով, բավականաչափ հետ էր մնացել աշխարհից: Իհարկե, ոչ միայն Հայաստանը, դա բնորոշ էր տասնյակ երկրների, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային տարածությունից դուրս եկած: Սակայն մեզ բնականաբար հուզում է Հայաստանի պարագան՝ միանգամայն հասկանալի պատճառներով:

Ներկայիս կանգառը, թերևս, աշխարհին «հասնելու» և հետագայում համընթաց քայլելու, այլևս հետ չմնալու, հետ մնալու օբյեկտիվ հանգամանքները չեղարկելու հնարավորություն է: Բացարձակ իմաստով, իրավիճակն անշուշտ ունի հարաբերականություն, պայմանականություն, բազում շերտեր, սակայն ընդհանուր առմամբ, ներկայիս արտառոց համաշխարհային իրադրության գլխավոր մարտահրավերը հենց հնարավորության մարտահրավերն է՝ մենք կարողանո՞ւմ ենք օգտագործել առկա միջավայրային հնարավորությունը, թե՞ ոչ: Որովհետև հնարավորություն ասվածը, անշուշտ, սկուտեղի վրա մատուցվող ինչ-որ բանի մասին չէ, երբ պահանջվում է ընդամենը քնով չանցնել ու երկարացնել ձեռքը: Հնարավորությունը տվյալ դեպքում ենթադրելու է աշխատանք, մի կողմից իրավիճակը խորությամբ դիտարկելու, ախտորոշելու, և մյուս կողմից՝ այդ ամենը առարկայական ստեղծարար քաղաքականության հիմք դարձնելու, այդ հիմքի վրա շատ կոնկրետ քայլերով պետական արդիականացման համակողմանի գործողություններ կատարելու համար:

Այստեղ առաջնային, թիվ մեկ պատասխանատվությունը կառավարող ուժինն է, բայց պատասխանատվությունը միայն նրանը չէ: Պատասխանատու են քաղաքական, հանրային էլիտաները, մարդիկ, խմբեր, որոնք ունեն այդպիսի հավակնություն և ներկայացնում են այդպիսի հայտ: Ըստ այդմ, կառավարությանը ներկայացվող պահանջներից զատ, այդ ուժերը պետք է նաև հանրությանը ներկայացնեն գաղափարներ, մոդելներ, հեռանկարներ՝ կապված Հայաստանի հնարավորությունն իրացնելու հետ: Արտառոց իրավիճակը, մի կողմից, ներքին մրցակցությունը պետք է ստորադասի համախմբված ձևով ռիսկերը չեզոքացնելու ազգային անվտանգության խնդրին, մյուս կողմից՝ մրցակցությունն ինքնին այստեղ կարևոր գործոն է հեռանկարի խնդիրների լուծման արդյունավետության համար: Ըստ այդմ պետք է լինի նաև մրցակցություն ապագայի, նոր աշխարհի, համաշխարհային նոր ուղղության շուրջ գաղափարական քննարկումների համար: Քննարկումներ, որոնցում գաղափարներն ու հեռանկարները պետք է լինեն նպատակ, ոչ թե կառավարության հետ հաշիվներ մաքրելու նպատակը քողարկող գեղեցիկ գործիք: Միաժամանակ, դա պետք է սկսի թերևս հենց կառավարությունը, սահմանելով ներքաղաքական, ներհասարակական բանավեճի և քննարկումների նոր նշաձող:

Կորոնավիրուսը հարվածում է թույլ օրգանիզմներին: Եվ դա, թերևս, ոչ միայն մարդկանց, անհատների, այլ պետությունների առումով: Պետական օրգանիզմն ուժեղ է նաև պետական դիսկուրսի ամրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում