Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Մարտի 1-ի գործով աղմկոտ ձերբակալություն․ Մոսկվան հանձնո՞ւմ է նախկիններին

Մարտի 1-֊ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ֊-ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սական դատարանը մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը:

Վահագն Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ է, որովհետև հենց նա է փաստացի ղեկավարել ոճրագործության ապացույցները կեղծելու, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանի շահերին համապատասխան կեղծ քննություն իրականացնելու ամբողջ գործընթացը։ Նա բանալի է, որի միջոցով հայտնի կդառնա կեղծիքի ու մանիպուլյացիայի ողջ շղթան, դրանում նախկին երկու նախագահների առանցքային դերակատարությունը։ Եթե Վագահն Հարությունյանը խոսի, ապա ակնհայտորեն նոր մեղադրանք կարող է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ կարող են ստանալ Սերժ Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը ու էլի տասնյակ նակխկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ուղղակիորեն մասնակցել են աննխադեպ հանցագործության ապացույցների կեղծմանը։

Վահագն Հարությունյանի ու նրա քննչական խմբի թեթև ձեռքով տասնյակ անմեղ մարդկանց վրա «կարվել» են շինծու մեղադրանքներ, իսկ իրական հանցագործները հնարավորություն են ստացել՝ երկարաձգել իրենց իշխանությունը, հարստահարել հազարավոր քաղաքացիների։

Վահագն Հարությանի հետ կապված հիմնական ինտրիգն այն է, որ նա ձերբակալվել է Ռուսաստանում։ Հայտնի է՝ Ռուսաստանի իշխանություններն այնքան էլ հակված չեն Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը ու երբեմն բացահայտ կամ քողարկված աջակցություն են ցուցաբերում գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին։

Արդյո՞ք Մոսկվայում իրավիճակ է փոխվել, հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս հայտնվե՞լ են այնպիսի մակարդակի վրա, որ Պուտինի իշխանությունն այլևս չունի նախկինների անհրաժեշտությունը և որոշել է հանձնել նրանց։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցերին, որովհետև Մոսկվայից եկող ազդակները խիստ հակասական ու իրարամերժ են։ Սակայն՝ եթե այս վարկածը ճիշտ է, ապա մոտ ապագայում կարող են ձերբակալվել նաև Մոսկվայում ապաստան գտած Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Մյուս կողմից՝ գոյություն ունի նաև տխուր մի նախադեպ, երբ ռուսական կողմը ձերբակալեց Միհրան Պողոսյանին՝ Քեթրին Միհրան մականունով, սակայն նրան այդպես էլ չարտահանձնեց Երևան։ Այլ խոսքով՝ Մոսկվան երբեմն նման ձերբակալությունների է գնում՝ Հայաստանի իշխանությունների հետ «առևտրի» դաշտ բացելու համար։

Չենք կարող ասել, թե որ մոտիվն է իրական Վահագն Հարությունյանի դեպքում։ Եթե նա Հայաստան արտահանձնվի, ապա Մոսկվայում դիրքորոշում է փոխվել, հակառակ պարագայում՝ մնում է ենթադրել, թե ինչի շուրջ են մտադիր սակարկել ռուսները։ Արդյո՞ք նրանք Հայաստանից սպասելիքներ ունեն արտաքին քաղաքական հարցերում, թե՞ Հարությունյանին ցանկանում են «զոհաբերել», օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության դիմաց։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում