Բելգիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 197-ով, հիվանդների ընդհանուր թիվը մոտենում է 900-ին, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Նախորդ օրը հիվանդների թիվը 689 էր, հինգը մահացել են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին կորոնավիրուսի նոր COVID-19-ի տեսակի բռնկումը պանդեմիա հայտարարեց: Աշխարհի 135 երկրներում ավելի քան 142 հազար մարդ արդեն վարակված է նոր վիրուսով, մեծամասնությունն ապաքինվել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:
Եվրոպայում ամենաբարդ իրավիճակը Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում է: Վարակը տարածված է ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներում: ԵՄ-ն COVID-19-ի դեմ պայքարը տանում է չորս հիմնական ուղղություններով՝ տարածման կանխումը, անհրաժեշտ բժշկական պարագաներով շուկայի ապահովումը, պատվաստանյութի գիտական հետազոտումն ու մշակումը, ինչպես նաև տնտեսական հետևանքները նվազագույնի հասցնելը: