Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 635 OP 61 համարանիշի եւ ПАЗ մակնիշի 34 AV 284 համարանիշի ավտոբուսը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ford-ը հաշվառված է Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության հաշվեկշռում, և վթարի պահին մեկնում էր կանչի վայր: