Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 մարդ, զոհերի թիվը հասել է 724-ի, ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով հիվանդացության 13938 դեպք՝ հայտարարել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վախաբզադեն:
Իրանում առաջին անգամ մեկ օրում զոհերի թիվը գերազանցել է 100-ից:
«Երեկ կեսօրից բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածության 1209 նոր դեպք, ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 13938-ի: Այս պահին ապաքինվել է 4590 մարդ: Անցած օրը մահացել է 113 մարդ, ինչի հաշվին զոհերի ընդհանուր թիվը հասել է 724-ի»,- գրել է նա Twitter-ում:
Նույն տեղեկությունը IRINN հեռուստաալիքի եթերում հաստատել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: