Wednesday, 24 04 2024
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի

Առաջարկում եմ ոչ թե հետաձգել, այլ չեղարկել հանրաքվեն և վերադառնալ ԱԺ միջոցով խնդրի լուծման տարբերակին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։

Պարոն Ռուբինյան, հաշվի առնելով վերջին օրերին երկրում կորոնավիրուսի բռնկումը՝ հանրաքվեն չեղարկելը հավանական համարո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Դեպքերի նման զարգացման դեպքում, ինչը շատ հավանական եմ համարում, առաջարկում եմ ոչ թե հետաձգել, այլ չեղարկել հանրաքվեն և վերադառնալ Ազգային ժողովի միջոցով խնդրի լուծման տարբերակին։ Ե՛վ հանրությունը, և՛ միջազգային կառույցները տեսան գործող իշխանությունների՝ խնդիրն  ամենաժողովրդավար ճանապարհով՝ ուղղակի ժողովրդավարությամբ լուծելու պատրաստակամությունը։ Քարոզարշավի սկիզբը միանշանակ ի ցույց դրեց նաև հանրության վերաբերմունքը։ Միայն խելագարները այս պարագայում կարող են մեղադրել իշխանություններին թագավարակի պանդեմիայի կամ դրա մարտահրավերին համարժեք արձագանքելու համար։ Կարծում եմ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մեր Ազգային ժողովը կարող է հիմք ընդունել խմբագրել, խստացնել, կոշտացնել հանրաքվեի այն հռչակագրի նախագիծը, որն  օրերս հրապարակեց Նիկոլ Փաշինյանը, ավելացնել դրույթներ հանրաքվեի չեղարկման պատճառի հետ կապված և, հաստատելով այն, վերջապես լուծել Սահմանադրական դատարանի խնդիրն ինքնուրույնաբար։

Մարտի 1-ի գործով մեղադրյալները, կոռուպցիայի մեջ մեղադրվողները կա՛մ ազատ են արձակվում դատարանի վճռով, կա՛մ մեկնում արտերկիր։ Ինչպե՞ս կարող է հանրությունը վստահություն ունենալ այդ դեպքում, որ դատաիրավական համակարգի ճգնաժամը կհանգուցալուծվի, հարուցված քրեական գործերը չեն մնա թղթին։

– Հանրությունը չի կարող վստահություն ունենալ մինչև չտեսնի խոր և համապարփակ բարեփոխումներ դատաիրավական համակարգում։ Մեծ հույսեր կան, որ ՍԴ-ում պատսպարված մեծապատիվ խարդախների հարցը լուծելուց հետո դատաիրավական բարեփոխումները նոր թափ կստանան։ Շատ կարևոր է, որ ըստ էության նոր Սահմանադրական դատարան ձևավորող պատկան մարմիններն իրենց թեկնածուներին առաջարկելիս ի ցույց դնեն հանրությանը, որ գործում են բացառապես այդ նույն հանրության շահերից, ոչ թե յուրայիններին ու հարմարվողներին տեղավորելու մղումով։

Թավշյա հեղափոխությունից գրեթե երկու տարի անց ո՞րն եք համարում իշխանությունների ամենամեծ սխալը։

– Մանր ու մեծ սխալներ շատ են եղել, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ։ Դրանցից ամենացավոտ կամ անհասկանալին եղել են որոշ կադրային նշանակումները, օրինակ՝ տարիներ շարունակ իմ ու պայքարի ընկերներիս հոգին հանած  Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետ։ Անհասկանալի, անօգուտ ու հեղափոխության թշնամիների բերանը լեզու դնող ակցիա էր դատարանների շրջափակումը։ Ի սկզբանե դեմ եմ արտահայտվել և սխալ եմ համարում Ռուսաստանի հովանու ներքո Սիրիա հումանիտար զորախումբ ուղարկելը։ Իսկ ամենամեծ սխալը, այդ մասին էլ եմ ասել, բոլոր ոլորտներում խոր և համապարփակ բարեփոխումների ձգձգումն է։

Առաջիկայում տեսնո՞ւմ եք ընդդիմության ձևավորման հեռանկար, թե՞ ներկաների և նախկինների պայքարը դեռ երկար է շարունակվելու։

– Այո՛, տեսնում եմ։ Ես հավատում եմ, որ գործող իշխանությունները անկեղծորեն ձգտում են լիակատար ժողովրդավարության հաստատմանը մեր երկրում, հավատում եմ, որ այսուհետ էլ քվեարկությունները չեն կեղծվելու, և քաղաքացիները,  տեր կանգնելով իրենց ձայներին,  որոշելու են երկրի ընթացքը։ Հասկանալի է, որ իրական, արդար ընտրությունները խթանելու են իրական կուսակցությունների ձևավորումը և իրական քաղաքական պայքարը, իսկ նախկին թալանչիների բրիգադը դատապարտված է թալանածը փրկելու և արժանի պատժից խուսափելու համար անփառունակ ու անհույս պայքարի, ինչով էլ զբաղված են հիմա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում