Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է. Միացյալ Նահանգներն անհանգստացած է

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute` SIPRI) հրապարակել է իր հերթական զեկույցը՝ ներկայացնելով զենքի վաճառքի միջազգային միտումները 2019 թ․ ընթացքում։ Բնականաբար, ինչպես նախորդ նմանատիպ զեկույցներում՝ այս անգամ էլ հրապարակվել են որոշ տվյալներ նաև մեր տարածաշրջանի երկրների մասին: Առաջ անցնելով՝ նշենք, որ Հայաստանը վերջին հնգամյակում էապես ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը այլ երկրներից, գլխավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից: 2010-2014 թթ․ հնգամյակի համեմատ՝ 2015-2019 թթ ժամանակահատվածում Հայաստանը ավելի քան 4 անգամ՝ 415 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը: Իսկ Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանը թեև 2015-2019 թթ.-ին չի ավելացրել զենքի ներկրման ծախսերը, այդուհանդերձ, Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան 3 անգամ մեծ է Հայաստանի ռազմական բյուջեից:

Հայկական, ռուսական և ամերիկյան տեսանկյուններ

Հայաստանցի և օտարերկրյա փորձագետները տարբեր տեսանկյուններից են նայում այս երևույթին: Ռուսաստանցի փորձագետները, բնականաբար, ամեն կերպ պիտի խրախուսեն զենքի մատակարարումները թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, քանի որ դրա հիմնական աղբյուրը հենց Ռուսաստանն է, իսկ Ռուսաստանում մեդիան և փորձագիտական հանրությունը սերտորեն կապված է պետական ապարատի հետ և գործում է Կրեմլի ընդհանուր քաղաքականության տիրույթում: Մեզ մոտ բանակի զինումը, երկրի պաշտպանության ամրապնդումը, ռազմական ծախսերի ավելացումը պարտադրված, բայց խիստ անհրաժեշտ են համարում, և դա հասկանալի է: Օրինակ, ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանն անշեղորեն մեծացնում է իր ռազմական ծախսերը, և մեր բանակային պատասխանատուները շատ չափավորված և ճիշտ են իրականացնում զենքի ձեռքբերումը: Վերլուծաբանի ընդհանուր եզրակացությամբ՝ «մենք պետք է ուժեղ լինենք և սպասենք հարմար առիթի»:

Բայց կա նաև այլ դիտանկյուն: Արևմուտքում կան առաջատար վերլուծաբաններ, ովքեր ավելի լայն են նայում Ռուսաստանի քաղաքականությանն ու մեր տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների խելահեղ մրցավազքին՝ ասելով, որ դա մի օր կարող է հանգեցնել մեծ աղետի՝ լայնածավալ պատերազմի:

Ռուսաստանին առաջվա պես չեն վստահում

Արևմտյան այս փորձագետների շարքին է դասվում ամերիկացի քաղաքական վերլուծաբան, Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին (Paul Stronski), ով շատ լավ գիտի մեր տարածաշրջանը և «Առաջին լրատվական»-ին ներկայացրեց իր մեկնաբանությունները Հարավային Կովկասի ռազմաքաղաքական միտումների վերաբերյալ:

«Այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելացնում են իրենց ռազմական ծախսերը, անշուշտ, մտահոգիչ է՝ հաշվի առնելով այս երկու երկրների միջև շարունակվող պատերազմը: Իհարկե, դա կարելի է հասկանալ՝ նկատի ունենալով պատերազմը, բայց ամեն դեպքում երկու երկրներն առերեսվում են ներքին հսկայական մարտահրավերների, սակայն ստիպված են գումարի զգալի մասը հատկացնել ռազմական կարիքները հոգալու համար՝ կրճատելով սոցիալական այլ ծրագրերի ֆինանսավորումը: Սա վերաբերում է թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին», – մեզ հետ զրույցում ասաց Փոլ Սթրոնսկին:

Քարնեգիի ավագ գիտաշխատողի համար անակնկալ չէ SIPRI-ի ներկայացրած այն փաստը, որ Ադրբեջանը վերջին 5 տարվա ընթացքում ավելի շատ զենք կամ ռազմամթերք է գնել ոչ թե Ռուսաստանից, այլ Իսրայելից: Նրա խոսքերով՝ վերջին տարիներին ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության գործընկերներին, և Իսրայելն այս հարցում ակտիվ դեր է խաղացել:

Հայաստանը նույնպես ջանքեր գործադրում է իր արտաքին ու անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց փոփոխություններն առայժմ այդքան ակնհայտ չեն:

«Ամեն դեպքում ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ այլևս այնքան չեն վստահում Ռուսաստանին, ինչպես նախկինում էր: Կարծում եմ՝ դրա հիմնական պատճառը Ռուսաստանի բացասական դերակատարումն է հակամարտության մեջ», – ասում է Սթրոնսկին:

ԱՄՆ-ը անհանգստացած է. Բոլթոնի հայտարարության հետքերով

Միացյալ Նահանգներն ու Արևմուտքն ընդհանուր առմամբ, Քարնեգիի վերլուծաբանի խոսքերով, անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքով և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքներով:

«Պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի անմիջական անվտանգության մտահոգություններ կառաջացնի Ռուսաստանի համար, քան Եվրոպայի և Միացյալ Նահանգների, և գուցե դուք մտածեք, որ ռուսներն ավելի անհանգստացած են այս խնդրով, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս խնդիրն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին», – ասում է Սթրոնսկին:

Այս ուղերձը ամերիկացի փորձագետները, նաև ամերիկացի դիվանագետները փորձել են հասցնել հայկական և ադրբեջանական կողմերին ու հատկապես Մոսկվային նաև նախկինում: Օրինակ, 2017 թ. վերջերին, 2018 թ. սկզբներին, երբ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ, Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հույս հայտնեց, որ պատժամիջոցների շնորհիվ կդադարեցվեն ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին ու միգուցե դա օգնի կողմերին հասնել խաղաղության Լեռնային Ղարաբաղի հարցում: Բայց տարվա վերջում տարածաշրջան եկավ ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Երևանում հայտարարեց, որ ամերիկյան կառավարությունը դիտարկում է Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունները: Սա մի ուղերձ էր, որը կարող էր էապես փոխել հանրային ընկալումները Հայաստանում և Հայաստանից դուրս՝ Արցախի հարցում ամերիկյան քաղաքական մոտեցումների վերաբերյալ: Այլ խոսքերով՝ Ամերիկան մեր տարածաշրջանում միշտ հանդես է եկել խաղաղ երկխոսության ակտիվացման օգտին՝ մեղադրելով Մոսկվային հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմ հրահրելու համար: Իսկ «վատ տղայի» դերը վերապահված էր Ռուսաստանին: Թրամփի վարչակազմի «ռազմատենչ բազեն», որն, ըստ երևույթին, տրամադրված էր «չարություն» անելու ոչ միայն Իրանի դեմ, այլև հարակից այլ կոնֆլիկտներում, գուցե փորձեր փոխել կոնֆիգուրացիան տարածաշրջանում:

Լավ լուրն այն է, որ Բոլթոնն այլևս վարչակազմի ազդեցիկ պաշտոնյաներից մեկը չէ. Թրամփը հեռացրել է նրան պաշտոնից նախորդ տարվա սեպտեմբերին, ինչը կարող է որոշ ազդեցություն ունենալ վարչակազմի արտաքին քաղաքականության վրա: Բայց պարզ չէ՝ ի՞նչ մոտեցում ունի վարչակազմը այսօր զենք վաճառելու հարցի վերաբերյալ:

Փոլ Սթրոնսկին ասում է, որ Թրամփի վարչակազմն, իհարկե, ավելի հետաքրքրված է տնտեսական գործարքներով, տնտեսական օգուտներով, և զենքի վաճառքը տարածաշրջանի երկրներին դիտվում է որպես նման հնարավորություն, բայց դա, մեր զրուցակցի կարծիքով, ավելի շատ «հռետորական» հնարավորություն էր, քան թե իրական հնարավորություն:

«Պարոն Բոլթոնն այլևս իշխանության մեջ չէ և շատ հեռու է հիմա նախագահից, նա արհամարհված է նախագահի կողմից: Ուստի կարծում եմ՝ ինչ էլ որ Ջոն Բոլթոնն ասի, դա այլևս ոչինչ չի նշանակում Թրամփի վարչակազմի համար», – ավելացրեց Փոլ Սթրոնսկին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում