Վատիկանում ի պատիվ Զատկի շաբաթվա հանդիսավոր արարողությունները այս տարի կանցնեն առանց հավատացյալների ներկայության՝ խուսափելու համար կորոնավիրուսի տարածումից: Այս մասին հայտնել է Պապական տան պրեֆեկտուրան:
«…հասարակական առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի պատճառով Չարչարանաց շաբաթի բոլոր պատարագները կանցնեն առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 10-ից կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջիկների համար փակ է Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը և վատիկանյան բազիլիկայի առջևի հրապարակը: