Մարտի 14-ին` ժամը 16:26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արայիկ Փ.-ն, իր վարած Nissan մակնիշի 36 GU 664 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ Բեկի փողոցի թիվ 1 հասցեի թիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Աննման Փ.-ին:
Վրաերթից հետո Երևանի բնակիչ, 28-ամյա Սուրեն Զ.-ն, իր վարած Ford մակնիշի 50 TL 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վրաերթ կատարած Nissan-ի հետնամասին, որն էլ բախումից առաջ է ընթացել և կրկին վրաերթի է ենթարկել հետիոտն Աննման Խ.-ին:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է: