Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Արցախում ո՛չ կորոնավիրուս կա, ո՛չ խուճապ… թեկնածուները շարունակում են քարոզարշավը

Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Արցախում քաղաքական ու հասարակական կյանքն այս պահի դրությամբ ավելի հանգիստ է: Ինչպես հայտնի է՝ մարտի 31-ին սպասվում են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, առաջադրվել է նախագահի 14 թեկնածու: Նոր տեսակի կորոնավիրուսի դեպք այս պահի դրությամբ Արցախում չի գրանցվել, թեկնածուները շարունակում են նախընտրական քարոզարշավը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը մեր հեռախոսազանգի պահին քարոզարշավ էր իրականացնում շրջաններում: «Առաջին լրատվական»-ին Խանումյանն ասաց, որ ճիշտ է` մի քանի օր է Ստեփանակերտում չի եղել, շրջաններում մարդկանց հետ է  հանդիպում և իրավիճակին շատ լավ չի տիրապետում՝ այդուհանդերձ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում. «Հենց այս պահին էլ շարունակում ենք քարոզարշավը, անհանգստություն չկա»,-ասաց Արցախի նախագահի թեկնածուն՝ պատասխանելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված Արցախում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին մեր հարցին:

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ քարոզարշավն այս պահին իր բնականոն հունով շարունակվում է, Արցախում խուճապային տրամադրություններ չկան. «Մենք առաջնորդվում ենք  պաշտոնական հայտարարություններով: Երկուշաբթի օրը ԱՀ պետնախարարն ու առողջապահության նախարարաը մամլո ասուլիս են հրավիրել…Եթե իրավիճակը կորոնավիրուսի տարածման հետ կապված այնքան վտանգավոր լինի, որ անհրաժեշտություն   առաջանա քարոզարաշվի ձևաչափի մեջ փոփոխություններ են իրականացնել՝ մենք դա անպայման կանենք»:

Պողոսյանն ասաց, որ առաջիկայում իրենց ծրագրերի հետ կապված հանրությանը կիրազեկեն. «Համենայնդեպս շեշտեմ, որ Արցախում  խուճապային տրամադրություններ չկան, մարդիկ սովորականի նման աշախատանքի են գնում: Հետևելով Հայաստանի օրինակին՝ կրթական հաստատությունները փակվել են, բայց ոչ թե երկու, այլ մեկ շաբաթով: Կտեսնենք,թե ինչ զարգացումներ են լինում՝ ըստ այդմ էլ որոշում կկայացնենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում