Wednesday, 28 07 2021
Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրեց Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը
Ադրբեջանը ճնշումները շարունակում է՝ մտահոգվելով, որ Հայաստանը միջազգային աջակցությամբ խելքի է գալիս
Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ՄԱԿ ԱԽ. հարցեր և քայլեր դիմելուց առաջ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լիակատար աջակցություն են հայտնում Զինված ուժերին
Ինչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա հատվածում․ դեպի գյուղ մուտքը սահմանափակված է
ՇՀԿ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Կենտրոնկան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հարցերը
17:40
ԱՀԿ-ում հայտնել են, որ աշխարհում COVID-19-ից մահացությունը մեկ շաբաթում ավելի քան 20 տոկոսով աճել Է
17:30
Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի պետական ծառայողների պարտադիր պատվաստման մասին. CNN
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
17:00
Տոկիոյում կորոնավիրուսի դեպքերը կրկնապատկվել են
Կրասնոյարսկում արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ կա զոհ
16:40
Աշխարհն առաջիկա 10 տարում շատ կփոխվի. Բայդեն
16:30
Տոկիո-2020. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը
16:20
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում մեկ շաբաթում աճել է 8 տոկոսով
Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր
16:00
ԱՀԿ-ն հայտնում է Դելտա շտամի տարածմամբ երկրների թվի աճի մասին
Ինչու Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ին. պարզաբանում է Ռուբեն Ռուբինյանը
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Ռուսաստանը ցանկանում է մի բան՝ նոյեմբերի 10-ով ստորագրված ստատուս-քվոն երկար պահպանվի
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին ձեռնպահ մնալ այս փուլում որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց
Բացեք քարտեզը նայեք․ մինչև Ֆրանսիան հասնի օգնության՝ Երևանն էլ չի լինի․ Դավիթ Բաբայան
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել
Բաքվի մոտիվը. բանակցությունը կկայանա՞ ցանկացած «եղանակի»
Հայ-ադրբեջանական սահմանային գոտու լարվածության օջախները
14:55
Որակազրկել Ադրբեջանի օլիմպիական հավաքականին․ Ինչ տեղի կունենա Տոկիոյում․․․
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբինյան
Ոստիկանական բաժիններում շարունակում են անձանց խոշտանգել, ոչինչ չի փոխվել․ Արա Ղարագյոզյան

Որոշ մարդիկ փորձում են այս հարցին քաղաքական «հագուստ» հագցնել, չարաշահել, ինչը  ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Իրանին է պետք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում տպագրվող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

-Պարոն Քեշիշյան, տեսակետ կա, որ կորոնավիրուսի տարածումն էլ ավելի է սրել Իրանի սոցիալտնտեսական խնդիրները, որ իսլամական հեղափոխությունից ի վեր այս պահին տնտեսական իրավիճակը վատթարագույնն է։ Արդյոք կա՞ մոտավոր հաշվարկ, թե որքան է տուժել Իրանի տնտեսությունը։

-Հստակ թվեր այս պահին չկան և, բնական է, որ վնասներն անխուսափելի են, մի կողմից սահմանների փակում, առևտրի դադարեցում, ինքնաբերաբար վնասներ են բերելու, և դրանք միլիոնավոր դոլարների կհասնեն, բայց այսօրվա դրությամբ հստակ թվեր չեն հնչել։ Եթե անգամ հաշվարկված է, հայտարարված չէ, երևի ավելի ուշ կհայտարարեն։ Խուճապային իրավիճակ չկա, բայց բնական է, որ կա մտահոգություն, ժողովուրդը, տեսնելով մահերի և վարակվածների թիվը, ինքնաբերաբար ավելի լրջացել է և ավելի զգուշավոր է դարձել։ Երկրում գրեթե բոլոր ճամփորդությունները չեղարկվել են, թռիչքները բավականին պակասել են, ավիաուղիները բավականին մեծ վնասներ են կրում։ Պատկերն այս պահին այդպիսին է, բայց ամենակարևորը՝ և՛ այստեղ, և՛ Հայաստանում, ինչպես նշել էի վերջին զրույցի ժամանակ, մտահոգությունն այն է, որ որոշ մարդիկ փորձում են այս հարցին քաղաքական «հագուստ» հագցնել, չարաշահել, ինչը  ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Իրանին է պետք, ո՛չ էլ որևէ երկրի։ Այս դժվար պահին փորձել քաղաքականություն գծել, նորմալ չէ, չի կարելի։ Մնացածն ինչպես որ էր, այնպես էլ հանդարտ ընթանում է, պարագաների գների մեջ փոփոխություններ գների  այս օրերին չի եղել։

-Տնտեսական վիճակը վատթարագույնի՞ է մոտեցել։

-Ինչ վերաբերում է տնտեսական վիճակի՝ վատթարագույն լինելու գնահատականներին, ապա, այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև վերջին հաշվով հեղափոխությունից հետո մի քանի անգամ այսպես շոկային պահեր եղել են։ Բնական է, որ հեղափոխությունը ինքը որոշ շոկ մտցրեց սկզբնական շրջանում շատ ավելի թույլ, հետո եկավ պատերազմը, ինքնաբերաբար ազդեց, հետո երբ պատերազմն ավարտվեց և Խաղաղության պայմանագիրը ստորագրվեց, միանգամայն դրական պատկերով, բայց մեծ ճնշում բանեցրեց շուկայի վրա, որովհետև միանգամայն տարադրամի գինը, որը բարձր էր, ընկավ, և դա փաստորեն դրական, բայց բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա, իսկ այսօր տնտեսությունը թուլացած է՝ համեմատած նախկին շրջանների, մի քանի պատճառներով՝ բացի այն, որ կորոնավիրուսը ավելացավ այդ բարդություններին, դրանից առաջ կար արդեն շրջափակման հարցը, կա նավթը վաճառելու դժվարություն։ Հիմնական ապրանքը, որը Իրանը արտահանում է երկրից, նավթն է, որ մեզ գումարներ է բերում, դրա վաճառքի և գումարները երկիր տեղափոխելու դժվարություններ ունի։ Նույնիսկ այսօր դեղեր գնելու դժվարություն ունի, որը խանգարում են։ Այսինքն՝ Իրանը դրսում ունի դրամներ տարբեր պետությունների և բանկերի մեջ, բայց շրջափակումների հետևանքով չի կարողանում երկիր տեղափոխել, և դա, բնականաբար, վնաս է հասցնում երկրին և իր ազդեցությունը թողնում է երկրի և ժողովրդի վրա։

-Այս պահին ընդհանուր վարակվածների և մահացածների թիվը որքա՞ն է։

Գրեթե ամեն օր վիճակագրություն է ներկայացվում, այսօր դեռ չի հայտարարվել, բայց երեկվա դրությամբ արդեն 514 հոգի են։ Բնական է, որ այսօր 560-70-ի հասնի, գուցե մինչև 600 հասնի, բայց մասնագետների գնահատմամբ՝ մինչև մարտի 25-26-ը պետք է որ աճ գրանցվի, հետո հավանաբար կսկսվեն իջնել թվերը՝ նկատի ունենալով ջերմաստիճանի բարձրացումը և աշխատանքները, որ իրականացվում են՝ ժողովրդի տեղաշարժը կասեցնելու, որպեսզի շփումները հնարավորինս պակասեն։ Երեկվա դրությամբ վարակվածների թիվն անցել է 11.000-ը, երկու հոգու մահացության դեպք կար։ Ինչ վերաբերում է հայերին, նրանք, ովքեր մահացել են, տարիքն առած մարդիկ են եղել, երեք հայ է մինչև այս պահը մահացել, որոնցից մեկը հաստատ վարակվել է կորոնավիրուսից, և նա հատուկ ռեժիմիով է տեղափոխվել հանգստարան և այնտեղ թաղվել է։ Իսկ մյուս երկու հայերի պարագայում դեռ թեսթերի պատասխաններ չկան, բայց հավանական է, որ կորոնավիրուսից մահացած լինեն, նրանց տարիքը 80 տարեկանից բարձր է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում