ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 2,5 հազարը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանին, որը հաշվարկներ է կատարում դաշնային և տեղական տվյալների հիման վրա:
Այսպես, Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը հասել է 2572-ի, 51 մարդ մահացել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարակման դեպքերի թիվը կազմել է 2 հազարից քիչ: