Աշխարհում խոշորագույն զբոսաշրջային ընկերություններից մեկի՝ Royal Caribbean-ի ոչ մի նավ մինչև ապրիլի 11-ը չի ուղևորվի նավարկության կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
«Հաշվի առնելով առողջապահության համաշխարհային իրավիճակը՝ Royal Caribbean Cruises-ը որոշել է դադարեցնել մեր նավատորմիղի նավարկությունը ամբողջ աշխարհում՝ սկսած կեսգիշերից… մենք հույս ունենք աշխատանքի վերադառնալ 2020թ. ապրիլի 11-ին»,- հաղորդել է ընկերությունը:
Նշվում է, որ ընթացող զբոսաշրջությունները կավարտվեն ըստ կարգացուցակի:
Royal Caribbean-ը աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ընկերություններից մեկն է: 2018-ին ընկերությունն ունեցել է ավելի քան 9.4 միլիարդ դոլարի շահույթ: