Tuesday, 23 04 2024
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան

Փաշինյանի գլխավոր պրոբլեմը՝ կորոնավիրո՞ւս, թե՞․․․

Ամենևին այն կարծիքին չեմ, թե կառավարությունը լիարժեք արդյունավետ է գործել կորոնավիրուսի կանխարգելման հարցում։ Իդեալական որևէ բան չի լինում, գուցե նաև թերագնահատվել են հնարավոր ռիսկերը կամ գերագնահատվել են այն քայլերը, որոնք իրականացվել են։ Օրինակ՝ թերևս ճիշտ կլիներ, որպեսզի ավելի շուտ ընդհատվեին թռիչքները, այսպես ասած, ռիկսային երկրներ կամ՝ ծայրահեղ դեպքում, արտերկրից Հայաստան ժամանածների համար ստեղծվեր կարանտինային ռեժիմ։ Ի վերջո, պետք չէ ապավինել քաղաքացիների սոցիալական պատասխանատվությանը․ փորձը ցույց տվեց, որ եթե դա առկա էր Թեհրանից ժամանած մեր քաղաքացու մոտ, որն ինքնակամ գնաց բժիշկի, ապա ունեցանք նաև հայտնի նշանդրեքի նախադեպը, երբ Միլանից վերադարձած մեր հայրենակցուհին փաստացի դարձավ 20 վարակակիրներից 13-ի վարակման հիմնական աղբյուրը։

Նույնիսկ արևմտյան ավելի կայացած հասարակություններում ֆորս-մաժորային իրավիճակներում քաղաքացու սոցիալական պատասխանատվության ինստիտուտը լիարժեքորեն չի գործում։ Այս պրոբլեմն ավելի սուր է արտահայտվում մեր տիպի հասարակություններում, որտեղ իշխանությունն ավանդաբար ավելի մեծ դեր ունի մեր բոլորիս կյանքում՝ իր վարքագծով, որոշումներով, վերևից թելադրվող մշակույթով։ Օրինակ՝ երբ վարչապետը զանգվածային հանդիպումներ էր կազմակերպում կամ բուկլետներ էր բաժանում, սովորական մահկանացուներն՝ իրենց սուբյեկտիվ ընկալումներով, կարող էին կորցնել զգոնությունը՝ իրենց վարքագծով ակամայից նպաստելով համաճարակի տարածմանը։

Կամ՝ շատերը կառավարությանն այս օրերին քննադատում են արտակարգ վիաճակին բնորոշ ռեժիմով չաշխատելու, այլ խոսքով՝ հապաղելու մեջ։ Այս քննադատություններն կարող են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինել, սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն այս օրերին կառավարությանն ոչ այքան քննադատում են, որքան՝ ներկայացնում են այլընտրանքային առաջարկություններ։

Այս հանգամանքն, անշուշտ, գովելի է ու նույնիսկ արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ քննադատելուց զատ, անցած երկու օրերին հիմնականում զբաղված է առաջարկությունների ներկայացմամբ։

Չնչին բացառություններով՝ մեր քաղաքական համակարգը չի տրվել ֆորս-մաժորից քաղաքական դիվիդենտներ քաղելու գայթակղությանը։

Այս դրական համատեքստում, բացասական իմաստով, առանձնացավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենն ինստագրամյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ցուցանիշներին: Նա մասնավորապես նշել է, որ էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխանատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են: «․․․Այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների: Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները»,- գրել է Վանեցյանը՝ թերևս պատեհ առիթ փնտրելով «խայթել» Փաշինյանին, ով վերջին մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ անուղղակիորեն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրենին՝ նրան «դավաճան» և «օտարերկրյա կոշիկ լիզող» անվանելով։

Վարչապետի այս հռետորաբանությանն, իհարկե, անդրադարձել ենք ու որոշակի տարակուսանք ունենք, որովհետև եթե Փաշինյանը հնչեցնում է նման հայտարարություններ, ապա դրանց պետք է նախորդեն կամ հաջորդեն իրավական գործընթացներ, կոնկրետ մեղադրանքներ, հակառակ պարագայում՝ երկրի ղեկավարի խոսքը կարող է կորցնել իր քաղաքական ազդեցիկությունը։

Մյուս կողմից՝ Վանեցյանը Փաշինյանին ուղղակիորեն չի պատասխանում ու ընդամենն առիթ է փնտրում՝ նրան «խայթելու» համար, ընդ որում՝ առանց առարկայական հիմքերի։ Սա արդեն քաղաքականություն չէ, այլ՝ միանգամայն այլ երևույթ, որը թերևս աղերս չունի քաղաքականության հետ։ Փաշինյանի գլխավոր պրոբլեմը հենց «Վանեցյան» երևույթն է, նույնիսկ՝ այն պարագայում, երբ Արթուր Վանեցյանը հեռացել կամ հեռացվել է իշխանությունից։ Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանը ձախողել է արդյունավետ համակարգ ստեղծելու առաջին փորձերը, կադրային քաղաքականությունն, ինչը բազմապատկել է ռիսկերը, որ նրա շրջապատում մշտապես կարող են հայտնվել «Վանեցյաններ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում