Թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը, որ պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալվել և հետագայում ազատ էր արձակվել, Թուրքիայի Դյուզջե բնակավայրում իր մեքենայի մեջ սպանված է հայտնաբերվել։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ արդեն պահեստազորի հետախույզ Շերեֆ Աթեշը զինված հարձակման զոհ է դարձել։ Հարձակումն իրականացնողները փախուստի են դիմել, դեպքի վայր են ժամանել ոստիկանական ստորաբաժանումները և շտապ օգնության բժիշկները: