Thursday, 28 03 2024
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Իրավիճակն արտակարգ է, թե ոչ․ Արտակարգ իրավիճակը կարող է հիմք հանդիսանալ երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սահմանադրագետ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ  Անահիտ Մանասյանը

https://armlur.am/wp-content/uploads/2020/01/83632058_2736748436420705_4934724557597573120_n.jpg

Տիկին Մանասյան, կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ  կարծիքներ են հնչում, որ հարկավոր է  իրավիճակից ելնելով երկրում  արտակարգ դրություն մտցնել։  Ներկա օրենսդրությամբ   ներկա իրավիճակով պայմանավորված կա  նման հնարավորություն։

-Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, ըստ էության նախատեսում  է , որ արտակարգ իրավիճակները ևս կարող են հիմք հանդիսանալ  արտակարգ դրություն սահմանելու համար։ Հետևաբար արդեն իրավիճակը  գնահատման ենթակա հանգամանք է դառնում։ Ես չէի ուզենա  մեկնաբանել,  թե արդյոք ներկայումս  հնարավոր է արտահարգ դրություն սահմանել, թե ոչ, բայց մի կարևոր ուզւոմ եմ ասել, որ օրենքը սահմանում է նաև , որ արտակարգ դրությունը հայտարարվում է  միայն այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումը առանց դրա անհնարին է։ Իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքով  սահմանադրական կարգին սպառնացող  անմիջական  վտանգ  է  դիտարկվում  որպես հիմք  նաև արտակարգ իրավիճակները։

Իսկ ով պետք է գնահատի իրավիճակն արտակարգ է, թե ոչ։ Առողջապահության նախարարությունը։

-Ոչ, դա բնականաբար միայն առողջապահության նախարարության գնահատելիքը չէ։ Դա շատ կոմպլեքս հարցադրում է և , բնականաբար,  կառավարման համակարգում ևս ինքը ենթադրում է համակարգված և ամբողջական պատասխանների և լուծումների առաջադրում, որից հետո նոր գնահատականի ներկայացում, թե արդյոք արտակարգ իրավիակ առկա է, թե ոչ։ Իսկ զուտ իրավական չափանիշների տեսանկյունից կարևոր է,  որպեսզի հնարավոր չլինի վերացնել համապատասխան վտանգները առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանման։

-Տիկին Մանասյան, արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պարագայում հանրաքվեն չեղարկվում է  ։

-Սահմանադրությունն ինքը սահմանում է, որ արտակարգ  կամ ռազմական դրության  ժամանակ հանրաքվե չի անցկացվում։ Եվ հանրաքվեի մասին օրենքը, ինչպես նաև ՀՀ  մնացած օրենսդրությունն այդ հարցի առնչությամբ ևս  նախատեսում է համապատասխան կարգավորումներ նախ առաջին հերթին հանրաքվե չանցկացնելու վերաբերյալ, ապա նաև դրանից բխող տարատեսակ  այլ  հետևանքների վերաբերյալ։ Հետևաբար, այո, եթե որոշում կայացվի, որ պետք է  արտակարգ դրություն սահմանվի, իսկ արտակարգ դրությունը, որը Սահմանադրությամբ սահմանում  է կառավարությունըմ ապա այո,  այդ պարագայում արդեն դրանից բխելու են մնացած այլ հետևանքներ, մասնավորապես այն, որ հանրաքվե չի կարող անցկացվել։

-Դուք ասացիք, որ արտակարգ իրավիճակ  սահմանելու  որոշումը կայացվում է համապարփակ որոշման արդյունքում։ Որ գերատեսչությունները պետք է դրանում  ներգրավվեն։

-Տեսեք՝ Սահմանադրությամբ կառավարություն է սահմանում արտակարգ դրությունը և ձեռնարկում է իրավիճակից բխող գործողություններ։ Բնականաբար այդ մասին ուղերձով դիմում են նաև ժողովրդին։ Ակնհայտ է, որ սա կառավարման համակարգին բնորոշ շատ կարևոր հանգամանք է, հետևաբար կառավարությունը պետք է ոչ թե վերացարկված հայտարարվի արտակարգ դրություն, այլ գնահատի ամբողջ իրավիճակը՝  տեսնելով բոլոր հիմնախնդիրները, թե արդյոք արտակարգ դրություն հայտարարելու հիմք կա թե ոչ։ Ես հարցադրումներին կարող եմ մոտենալ զուտ իրավական առումով, բայց նաև կարող եմ ասել, որ հարցը իսկապես ենթադրում է շատ համակարգային դիտարկում։

Հաշվի առնելով արդեն իսկ տարբեր երկրներում արտակարգ  դրություն հայտարարելու փաստը պայմանավորված կորոնավիրուսով, և նաև մեր  երկրում գրանցված դեպքերի թիվը, կարող ենք ասել, որ մեզ մոտ էլ կա դրա անհրաժեշտությունը։

-Ես կոմպետենտ չեմ պատասխանելու հարցին, թե այս պահին կա արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն,  թե ոչ, այսինքն արտակարգ իրավիճակը այն բնույթի է, որ հնարավոր չէ վտանգները վերացնել, թե ոչ։ «Կրկնում եմ, ես կոմպետենտ չեն։ Բայց սահմանադրությունը նաև նախատեսում է, որ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ հրավիրվում է ԱԺ հատուկ նիստ և պատգամավորների ընդհանուր թվի ձայներիմեծամասնությամբ  կարող է վերացնել  արտակարգ դրությունը կամ էլ  չեղյալ  հայտարարել  արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը։ Բնականաբար սա  զսպումների և հակակշիռների կարևոր համակարգ է, որ ենթադրում է, որ թեև արտակարգ դրությունը կառավարությունն է հայտարարումմ բայց Ազգային ժողովը հստակ սահմանադրական  առաքելություն ունի այս ոլորտումմ ինչը արտակարգ դրության վերացումն է, կամ միջոցառումնեի չեղյալ համարումը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում