ԱՄՆ-կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2204-ի, մահացել է 49 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:
Նշենք, որ CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 5 հազար մարդ: