Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ե՞րբ կկայանա Կապարոսի նորամուտի խաղը․ Հայաստանի հավաքականը ծանր իրավիճակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին և 30-ին Տաշքենդում և Ալմաթիում պետք է ընկերական հանդիպումներ անցկացներ համապատասխանաբար Ուզբեկստանի և Ղազախստանի հետ։ Մասնավորապես, Ուզբեկստանի հետ խաղում մեր ազգային թիմում նորամուտը պետք է նշեր իսպանացի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը։ Կորոնավիրուսի տարածման հետ կապված վերջին զարգացումները արդեն իսկ խոսում են այն մասին, որ մեր հավաքականի առաջիկա հանդիպումները չեն կայանա։

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր «Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը»: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեկ հայտարարություն էր տարածել նաև ՖԻՖԱ-ն, ակումբներին թույլ տալով արգելել իրենց ֆուտբոլիստներին միանալու հավաքականներին։ Մարտի 31-ին Գերմանիայի ազգային հավաքականը Նյուրնբերգում պետք է մրցեց Իտալիայի հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ այս խաղը ևս չի կայանալու։ Հայաստանի ազգային հավաքականի կորիզը կազմում են լեգեոներները, որոնք հիմնականում ելույթ են ունենում եվրոպական երկրներում։

Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղում է Իտալիայում, որտեղ կորոնավիրուսը մոլեգնում է։ Մեր առաջատարի հավաքականին միանալն այս պահին ուղղակի բացառված է։

Կասկածից վեր է, որ հիմք ընդունելով ՖԻՖԱ-ի հայտարարությունը ակումբները չեն թույլատրի ֆուտբոլիստներին ժամանել Հայաստան։ Ավելին, չի բացառվում, որ անկախ ՈՒԵՖԱ-ի որոշումից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվի առաջիկա ընկերական հանդիպումներից։ Առաջիկա օրերին Կապարոսը պետք է հրապարակեր այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են Ղազախստանի և Ուզբեկստանի հետ խաղերին։ Մոտավորապես մարտի 21-ին մեր հավաքականը պետք է սկսեր նախապատրաստական հավաքը։ Թե ինչի կարող է հանգեցնել եվրոպական երկրներից մեկ տասնյակից ավելի ֆուտբոլիստների ժամանումն ու համատեղ մարզումները կարծում ենք պարզ է։ Իսկ թե երբ Հայաստանի ազգային հավաքականն այս տարի առաջին հանդիպումը կանցկացնի դժվար է ասել։ Կապարոսի նորամուտի խաղը անհայտ ժամանակով հետաձգվում է։ Նշենք, որ ՈւԵՖԱ-ն դադարացրել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի մրցաշարերը։

Դադարեցված են նաև մի շարք եվրոպական երկրների ազգային առաջնությունները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է նաև իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը։ Իրավիճակն իսկապես քաոսային է։ Այո, կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժել են բոլոր ակումբներն ու հավաքականները։ Ստեղծված իրավիճակը սակայն առավել ծանր հետևանք կթողնի հատկապես Հայաստանի ազգային հավաքականի վրա։ Վերջինս կանգնած է լուրջ խնդիրների առաջ, ունի նոր գլխավոր մարզիչ, որը պետք է հնարավորություն ունենար ստուգողական խաղերի օգնությամբ ծանոթանալ թիմին։

Կապված հետաձգումների հետ բնականաբար կփոխեն նաև բոլոր մրցաշարերի ժամանակացույցերը։ Հայաստանի հավաքականի հանդիպումների պաշտոնապես չեղարկման մասին հայտարարություն կլինի առաջիկա օրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում