Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

«Պետք է ուժեղ լինենք և սպասենք հարմար առիթի»․ Հայաստանը քառապատկել է զենքի ներկրումը

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute` SIPRI) նոր զեկույց է հրապարակել` ներկայացնելով սպառազինությունների վաճառքի միջազգային միտումները 2019 թ․ ընթացքում։ Ստոկհոլմյան ինստիտուտի թարմացված տվյալները՝ այդ թվում Հայաստանի և մեր տարածաշրջանի մասով, բավական ուշագրավ են։

Զեկույցի հեղինակները նշում են, որ զենք-զինամթերքի միջազգային մատակարարումները վերջին հնգամյակում՝ 2015-2019 թթ․, նախորդ հնգամյակի՝ 2010-2014 թթ․ համեմատ, աճել են 5,5 տոկոսով։ 2015-2019 թթ․ ժամանակաշրջանում զենքի հինգ խոշորագույն արտահանողներն են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ), Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը։ Հինգ խոշորագույն ներկրողներն են Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Ավստրալիան և Չինաստանը։

Եվրոպայի ռազմական միտումների վերաբերող ենթաբաժնում («Զենքի վաճառքը և զինված հակամարտությունը Եվրոպայում») առանձին անդրադարձ է կատարվել նաև մեր տարածաշրջանին ու մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Նշվում է, որ 2010-2014 թթ հնգամյակի համեմատ՝ վերջին հնգամյակում՝ 2015-2019 թթ, Հայաստանը ավելի քան 4 անգամ՝ 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը։ Նշված ժամանակահատվածում Հայաստան ներկրված զենքի 94 տոկոսը մատակարարել է Ռուսաստանի Դաշնությունը։

Իսկ Ադրբեջանը թեև նախորդ հնգամյակի համեմատ՝ 2015-2019 թթ․-ին 40 տոկոսով նվազեցրել է զենքի ներկրումը, այդուհանդերձ, ծավալներով 3,3 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը՝ նույն ժամանակահատվածում։ Եվ եթե 2012-16 թթ․-ին, նույն SIPRI-ի տվյալներով, Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը Ռուսաստանն էր՝ 69 տոկոսով, հետո՝ Իսրայելը (22 տոկոս) և Բելառուսը (3,6 տոկոս), ապա 2015-2019 թթ․ ժամանակահատվածում Ադրբեջանի թիվ մեկ մատակարարը Իսրայելն է (60 տոկոս), ապա՝ Ռուսաստանը (31 տոկոս) և Թուրքիան (3,2 տոկոս)։

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքն էլ նշում է, որ ըստ SIPRI-ի՝ 2019 թ․-ին  Հայաստան է ներկրվել 248 մլն ԱՄՆ դոլար գնահատվող սպառազինություն, որի մեծագույն մասը՝ 228 մլն դոլարը՝ Ռուսաստանից: Այդ մատակարարումների թվում են 4 միավոր ՍՈւ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները և ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրները: 2019-ին ՀՀ Զինված ուժերը համալրվել են նաև «Օսա-ԱԿ» ԶՀՀ-ների նոր խմբաքանակով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ինստիտուտի՝ SIPRI-ի փորձագետներն իրենց զեկույցում նշել էին, որ 2018 թ․-ին Հայաստանի ռազմական ծախսերը աճել են 33 տոկոսով և կազմել 609 մլն դոլար։ Ռազմական ծախսերի աճի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Հայաստանի պաշտպանական բյուջեի այս ծավալները, որոշ աճով, պահպանվել են նաև 2019-ին և 2020 թթ պետբյուջեի նախագծով։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, ընդհանուր այս միտումների մասին ի՞նչ կարող եք ասել։ Այն, որ մեր զենքի ներկրումները 4 անգամ ավելացել են, կարո՞ղ ենք լուրջ առաջընթաց համարել։

– Ընդհանուր իրավիճակն այսպիսին է՝ մենք անշեղորեն մեծացնում ենք մեր ռազմական ծախսերը և մեր մեծացումն անընդհատ է՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը նավթի գների ուռճացման հաշվին է հաճախ թռիչքացատկով բարձրանում, հետո, երբ նավթի գներն իջնում են, ստիպված է լինում իր այդ ախորժակը որոշակիորեն սահմանափակել։ Իհարկե, լավ է, երբ պետությունը տարբեր աղբյուրներից է զենք ձեռք բերում, որովհետև այդ դեպքում դիվերսիֆիկացում է տեղի ունենում թեկուզ անվտանգության առումով, բայց պետք չէ հակառակ ծայրահեղության մեջ ընկնել և գնել շատ տարաբնույթ, տարատեսակ զենքեր, որոնց սպասարկումը հետագայում դժվար է լինելու։ Եկեք չմոռանանք, որ զենքը բարդ համակարգ է, որն ունի իր կիրառման նրբությունները, սպասարկման պահանջները, հաճախ իր յուրօրինակ զինամթերքը, և եթե ինչ-որ սահմանից անցնես ու սկսես շատ տարբեր զինատեսակներ ձեռք բերել, ապա հատկապես երկարատև պատերազմի պայմաններում ստիպված կլինես այդ տարատեսակ տեխնիկային տարատեսակ համալրումներ հասցնել, ինչը հաճախ շատ դժվար է լինում։ Էլ չենք ասում, որ մի տեխնիկայի կիրառմանը սովոր զինվորը հաճախ կարող է դժվարություն ունենալ մյուս տեխնիկայի հետ։ Այս պայմաններում պետք է ընտրես ամենաօպտիմալ տարբերակը, որ զենքը, զինտեխնիկան ո՛չ շատ տարատեսակ լինեն, ո՛չ էլ լինեն միայն մեկ աղբյուրից։

Իմ կարծիքով՝ մենք, ամեն դեպքում, ճիշտ ենք բռնել ընդհանուր ուղղությունը այն իմաստով, որ ռուսական տեխնիկան և՛ հարմար է մեզ, և՛ ծանոթ ենք դրան, և՛ սպասարկման բազան է լավ, ու բացի այդ՝ քաղաքական տարաբնույթ պատճառներով, ցավոք, չենք կարող մեզ արևմտյան շատ տեխնիկա թույլ տալ։ Իսկ Ադրբեջանը փորձում է տեխնիկայի գնումներով նաև քաղաքական որոշ դիվիդենտներ շահել նման երկրներից։ Այս հանգամանքն էլ է պետք հաշվի առնել։

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ մեր բանակի ստորաբաժանումները հիմնականում հարմարեցված են սովետական-ռուսական զենքին, և պրակտիկ չէ տարբեր երկրների զինտեխնիկա գնելը։

– Այո, պետք է տարատեսակ զենքեր ունենաս, բայց ցանկալի է, որ նույն արմատից ծնված զենքեր լինեն։ Օրինակ, Ադրբեջանը ռազմական շքերթներին տարատեսակ զրահամեքենաներ է ցուցադրում՝ փորձելով ցույց տալ, թե «տեսեք՝ ես ինչ հզոր եմ, սա ունեմ, նա ունեմ․․․» և այլն, բայց իրականում դա պրակտիկ չէ։ Արդեն ասացի, թե ինչու։ Սա շատ նեղ մասնագիտական հարց է, և երկրի սպառազինության պատասխանատուները պետք է շատ լուրջ վերաբերվեն այս հարցին՝ չընկնելով ո՛չ այս, ո՛չ այն ծայրահեղության մեջ։

Պետք է նաև քաղաքական գործոնը հաշվի առնել։ Պայմանական ասած՝ եթե ունես ռուսական արտադրության ինքնաձիգներ և ունես հարավաֆրիկյան արտադրության ինչ-որ զենք, պարզ է, որ կրիտիկական պատերազմի պայմաններում ռուսական զենքն ավելի հեշտ ձեռք կբերես, քան հարավաֆրիկյանը։ Իմ համեստ կարծիքով՝ մեր բանակային պատասխանատուները զենքի ձեռքբերումը շատ չափավորված ու ճիշտ են իրականացնում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը հաճախ անտեղի ցուցադրական քայլերի է գնում։

– Բնական է, որ զենքի տեղաշարժի հարցերով զբաղվող որևէ կենտրոն, այդ թվում՝ Ստոկհոլմի ինստիտուտը, չի կարող տիրապետել բոլոր աղբյուրներին, բայց իրենց ներկայացրած թվով զենքի 94 տոկոսը Ռուսաստանից ենք ներկրել։ Դիվերսիֆիկացում չի՞ արվում, թե՞ դա չի արտացոլվել ներկայացրած տվյալներում։

– Նման փորձագիտական եզրակացությունները միշտ էլ որոշակի պայմանականություն ունեն, որովհետև իրենք գոնե պաշտոնապես բաց աղբյուրների վրա են հիմնվում, փակ ինֆորմացիան իրենց հասանելի չէ։ Զենքի գնումների գործարքների մասին ինչ տվյալներ որ հրապարակվում են՝ իրենք դա հաշվարկում են և գալիս են հետևության։ Բայց եկեք հաշվի առնենք նաև այն, որ շատ գործարքներ գաղտնի են, շատ գործարքների մասին մենք գիտենք, բայց դրանց բովանդակությունն է գաղտնի։ Հետո ՀՀ-ի և Արցախի Հանրապետության պարագայում կա մի նրբություն, որն այդ ինստիտուտները հաճախ հաշվի չեն առնում։ Խոսքն այն մասին է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինահանդերձանքը չեն հաշվում ՀՀ ԶՈՒ-ի զինահանդերձանքի մեջ, և ՀՀ Զինված ուժերը նման փորձագիտական գնահատականներով հաճախ ավելի թույլ են լինում, քան իրականում իրենք կան։ Օրինակ, եթե ունես 100 տանկ ՀՀ տարածքում և 300 տանկ Արցախի տարածքում՝ իրենք այդ 300-ը հազվադեպ են հաշվում, հազվադեպ են կարողանում գնահատել։ Հետո եկեք չմոռանանք, որ ՀՀ-ը ավելի բաց քաղաքականություն է վարում, քան Արցախի Հանրապետությունը, և ՀՀ-ի դեպքում ավելի հեշտ է այդ գնահատականները մոտեցնել իրականությանը, քան Արցախի պարագայում։ Այնուհանդերձ, այս ամենը արտաքին լսարանի համար է։ Բնականաբար, մենք գիտենք, որ թե՛ վարչական ու թե՛ ռազմական առումով, ըստ էության, Արցախի Հանրապետություն չկա, կա ՀՀ Արցախի մարզ։ Դա իմ կարծիքն է և սա քաղաքական դիրքորոշում չէ, սա նաև փաստացի դիրքորոշում է։

– Ադրբեջանի ռազմական միտումներն էլ են շատ հետաքրքիր։ Նախորդ հնգամյակում Ադրբեջանի սպառազինության թիվ մեկ մատակարարը Ռուսաստանն է՝ 69 տոկոսով, իսկ վերջին հնգամյակում՝ Իսրայելը՝ 60 տոկոսով։ Նշանակում է՝ Ադրբեջանը փոխո՞ւմ է իր ռազմական գործընկերներին, մատակարարներին։

– Փոխելու մասին չէի խոսի։ Պարզապես վերջին 10-ամյակի պատերազմական զարգացումները հզոր ռուսական շուկային որոշակիորեն հետին պլան են մղում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ), ռադիոհետախուզության միջոցների մակարդակում Ռուսաստանը որոշակիորեն հետին պլան է մղվում, և իսրայելական, արևմտյան արտադրողներն են առաջին պլան գալիս։ Իսկ մենք օրըստօրե տեսնում ենք, թե նույն ԱԹՍ-ները ինչ մեծ նշանակություն ունեն ժամանակակից պատերազմներում։ Եթե, պայմանական ասած, 2005 թ․-ին Ադրբեջանը մտածում էր՝ «100 միավոր Տ-90 տանկ գնեմ և դրանով ինչ-որ խնդիր լուծեմ», ապա արդեն 2020-ին, նախ, ինքն արդեն ունի այդ Տ-90-ները, երկրորդը՝ հասկանում է, որ պատերազմում արդեն այլ գործոններ են սկսում դեր խաղալ։ Իսկ հարվածային կամ հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Ռուսաստանը չի կարողանում ապահովել այն որակ-գին հարաբերակցությունը, ինչ Արևմուտքը։ Եվ այդ պատճառով է Ադրբեջանը այս ուղղության վրա շեշտադրում։ Եվ հետո, ԱԹՍ-ների կիրառումը նաև քաղաքական որոշ դիվիդենտներ շահելու հնարավորություն է ստեղծում։ Օրինակ, սիրիական Իդլիբի վերջին բախումների ժամանակ տեսանք, թե թուրքական զինուժն ինչ մասսայական հարվածներ էր հասցնում ԱԹՍ-ներով սիրիական զորքերին, և հետո այդ տեսանյութերը համացանցում էին հայտնվում։ Այսինքն՝ այն նաև քարոզչական պայքարի միջոց է, որ կարճաժամկետ պատերազմում հարվածես հակառակորդին, կորուստներ իրեն պատճառես և ստիպես խուճապի մատնվել կամ ինչ-ինչ զիջումներ անել։ Այս առումով այնպիսի անկայուն վիճակում գտնվող երկիրն, ինչպիսին Ադրբեջանն է, որն այս պահին խնդիրներ ունի՝ կապված Ալիևի իշխանության փոխանցման հետ, իրեն հաճախ նմանատիպ զենքերն են պետք, որ առիթի դեպքում ռազմական առումով ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր առմամբ էֆեկտիվ թվացող հարվածներ հասցնի և իր բնակչության ուղեղների վրա ազդեցություն ունենա դրական առումով։ Թեև, իհարկե, ԱԹՍ-ները, հատկապես ճիշտ կիրառման դեպքում վտանգավոր են։

Ամեն դեպքում միանշանակ է, որ ով փող ունի՝ լավ տեխնիկա նա է ձեռք բերում, և հույս ունենանք, որ նավթի գների ներկայիս անկումը որոշակիորեն կպակասեցնի Ադրբեջանի ռազմական գնումների ծավալները։ Ադրբեջանի ֆինանսական հզորության բարձրակետը, իմ կարծիքով, անցյալում է։ Այս պահին իրենք դանդաղ անկման մեջ են, և գուցե այդ անկումը գնալով խորանա ու ավելի բարդանա երկրի ներքաղաքական իրավիճակի պատճառով։ Բնական է՝ փակ ինֆորմացիա չունեմ, բայց նույնիսկ բաց աղբյուրներից երևում է, որ Ալիևն ինչ-որ առողջական խնդիրներ ունի, Իսկ Մեհրիբան Ալիևայի թիմի, Փաշաևների թևի այս եռանդուն ուժեղացումը, ըստ էության, բերում է այն մտքին, որ այս երկրում իշխանության փոփոխություն է լինելու։ Իսկ դա իր հետ բերում է անկայունություն և այլ խնդիրներ։ Մի խոսքով, ինչպես ես եմ սիրում հաճախ ասել՝ մեզ պետք է ուժեղ լինել և սպասել հարմար առիթի։ Այդ հարմար առիթն ուժեղներին է միշտ այցելում, բախտը ժպտում է ուժեղներին։ Եվ եթե դու ուժեղ ես ու միշտ պատրաստ ես՝ հարմար առիթը վաղ թե ուշ բաց չես թողնի։ Իսկ եթե թույլ եղար ու հարմար առիթ եղավ՝ դու չես կարողանա այն օգտագործել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում