Huawei ընկերությունը թողարկելու է սմարթֆոն, որը կունենա երեք ֆրոնտալ խցիկ: Այդ մասին Twitter իր էջում հայտնել է հայտնի ցանցային ինֆորմատոր Մուկուլ Շարման:
Շարման իր էջում հրապարակել է P40 շարքի նոր սարքի գովազդային պոստերը: Դրանում սխեմատիկ կերպով պատկերված է Huawei-ի դիվայսը՝ երեք սելֆի-խցիկով: Դատելով պոստերից՝ ֆրոնտալ խցիկները ներսարված են անմիջականորեն սմարթֆոնի մատրիցում և տեղակայված ենէկրանի վերևի ձախ անկյունում: Հավանաբար, Huawei P40 շարքի դիվայսների շնորհանդեսը կկայանա մարտի 26-ին: