Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Գազի համաշխարհային գների անկումը չի կարող անդրադառնալ Հայաստանում գազի գնի չբարձրացման կամ նվազման վրա. տնտեսագետ

Նավթի համաշխարհային գների հետ անկում են ապրում նաև գազի համաշխարհային գները: Միայն երեկ գազի գինը միջազգային բորսայում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նոյեմբեր ամսվա հետ համեմատած՝ նվազել է 40-45 տոկոսով:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքերով, սակայն, գազի համաշխարհային գների նվազումը որևէ կերպ չի կարող ազդել Ռուսաստանից մեզ մատակարարվող գազի գնի նվազման վրա, քանի որ այն երբեք միջազգային շուկայի գնից բարձր չի եղել։ «Մենք միշտ Ռուսաստանից ձեռք ենք բերել արտոնյալ պայմաններով գազ։ Մեզնից ավելի արտոնյալ պայմաններով գազ ձեռք է բերել միայն Բելառուսը։ Հետևաբար, եթե գազի համաշխարհային գները իջնեն, ապա ներկայիս մեզ հասնող գազի գնից՝ 165 դոլարը 1000 խմ-ի դիմաց, հաստատ ավելի չի իջնի գինը»,- ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Գազպրոմ Արմենիա»-ն չէր բացառել, որ առաջիկայում գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Պարսյանից հետաքրքրվեցինք՝ ներկայումս համաշխարհային գների իջեցման ֆոնին, եթե «Գազպրոմը» ամեն դեպքում հայտ ներկայացնի, դա տրամաբանական կհամարվի՞, նա պատասխանեց. «Հայտը ներկայացվելու է 165 դոլարի համար, որը արտացոլված չէ ներկայումս գործող գազի սակագնի մեջ։ Սա այն դեպքը չէ, որ միջազգային շուկայի գները ազդեն մեր մոտ գազի գնի վրա»։

Հիշեցնենք , որ սահմանին գազը թանկացել էր 2019-ի հունվարի 1-ից, երբ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը. այդ տարիների ընթացքում հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 150 դոլար։ 2019-ին սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները շատ էին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները թանկացումը չեն զգա՝ սակագինը սպառողների համար կմնա նույնը:

Ողջ տարվա ընթացքում սահմանին սակագինը սպառողների համար մնաց նույնը, ինչպես պարզաբանեցին Հայաստանի իշխանությունները՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին:

Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

Նոյեմբերին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են, որ գազի սակագինն այնպիսին պետք է լինի, որ չկոտրի հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում