Friday, 29 03 2024
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս

Բաքվի կտրուկ արձագանքը Մոսկվային․ դարձյալ կրակոցներ Հայաստանի ուղղությամբ

Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում․ երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, վիրավորներ կան երկու կողմերից էլ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքերով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը՝ իհարկե, իր հռետորաբանությամբ, ավելի շատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի զուսպ ու պարիտետային խոսք է, քան ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակցի զգուշացում Բաքվին։ Եթե անկեղծ լինենք, այլ բան դժվար էր պատկերացնել Մոսկվայից, որը ոչ միայն հակամարտության կարգավորման ֆորմալ միջնորդ է, այլ նաև հիմնական խաղացող Հարավային Կովկասում, որը փորձում է ռազմավարական հարաբերություններ պահպանել ոչ միայն իր ֆորմալ դաշնակից Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի հետ։

Մյուս կողմից՝ Զախարովայի հայտարարության մեջ հիշատակվում է հայկական կողմի մարդկային կորստի մասին՝ այն դեպքում, երբ զոհերի մասին հայտարարել էր նաև Բաքուն, ու ըստ այդմ կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը՝ այս հայտարարությամբ, ավելի շատ արձագանքել է Հայաստանից հնչող մտահոգություններին, թե ՀԱՊԿ-ն անտարբերությամբ հետևում է Հայաստանի պետական սահմանի նկատմամբ ավելի հաճախակի դարձող ադրբեջանական ոտնձգություններին։

Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում․ Զախարովայի՝ թեկուզև անատամ հայտարարությանը հետևեց Բաքվի նոր սադրանքը։ Այսօր՝ ժամը 12:00-ին և 12։30–ին, Տավուշի մարզի Իջևանի հատվածում հակառակորդը գնդացրով կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։

Կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ ևս։

«Հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո»,- նշել է ՀՀ ՊՆ խոսնակը։

Շուշան Ստեփանյանը հայտնել է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, թե հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, ինչն իրականությանը չի համապատասխանում: «Մենք հավատարիմ ենք մեր որդեգրած ուղեգծին, և երբեք խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չենք բացում»,- նշել է ՊՆ մամուլի խոսնակը:

Կարող ենք արձանագրել, որ Բաքուն, ըստ էության, կտրուկ արձագանքել է Զախարովայի հայտարարությանը, այլ խոսքով՝ Մոսկվային, ինչն, անշուշտ, բազմաշերտ հետևությունների տեղիք է տալիս։ Մի կողմից Ադրբեջանը փաստորեն «կրակում» է Մոսկվայի ուղղությամբ, մյուս կողմից՝ ի ցույց է դնում այն ակնհայտ իրողությունը, որ ՀԱՊԿ-ն կամ հայ-ռուսական գործընկերությունը միայն ֆորմալ առումով են երաշխավորում Հայաստանի անվտանգությունը ու ամենևին չեն կարող զսպել հնարավոր պատերազմի վերսկսումը։

Արդյոք Բաքուն մտադի՞ր է օգտվել այսպես ասած՝ կորոնավիրուսային, տնտեսական գլոբալ ֆորս-մաժորից ու սանձազերծել նոր պատերազմ, թե՞ տեղի ունեցող սադրանքները ռուս-թուրքական չհաղթահարվող ճգնաժամի լոկալ դրսևորումներ են, այլ խոսքով՝ Անկարան Բաքվի միջոցով փորձում է «խայթել» Մոսկվային։

Դժվար է հստակ պատասխան տալ այս հարցին, փաստն այն է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի թիրախավորումը դառնում է վերջին շաբաթների օրինաչափությունը, ինչից հետևություններ պետք է արվեն, առաջին հերթին, Երևանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում