Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայ-ամերիկյան օրակարգով զբաղվում են ոչ թե իշխանությունները, այլ մեր լոբբիստներն ու համայնքը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ, որոնք ներկայացնում են 23 նահանգ, նամակ են հղել հատկացումների հանձնաժողովի նախագահին, որում հայտարարել են Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի ծառայությունը, բաց նամակում կոնգրեսականները խնդրում են 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախի տարածքի ականազերծման համար և 100 միլիոն դոլար՝ Հայաստանի տնտեսության, կառավարման համակարգի, արդարադատության զարգացման համար: Կոնգրեսականները նաև խնդրում են դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին, քանի դեռ չկան ապացույցներ առ այն, որ վերջինս դադարեցրել է հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգով առավել ակտիվ զբաղված են մեր լոբբիստական կառույցներն ու համայնքը, քան ՀՀ իշխանությունները: «Ես կարծում եմ, որ իշխանություններն այս ոլորտին շատ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն, շատ ավելի  ակտիվ աշխատեն։ Չես կարող միայն ապավինել հայկական համայնքի աշխատանքին ու այս ուղղությամբ աշխատանքներ չտանել։ Ըստ իս՝ ՀՀ իշխանությունները պետք է ակտիվացնեն այս ուղղությամբ իրենց գործունեությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է նախաձեռնությանը, ապա ըստ Սարգսյանի՝ առաջին անգամ չէ, որ նմանատիպ առաջարկ է  արվում. «Յուրաքանչյուր տարի կոնգրեսականները, համայնքային կազմակերպությունները նման նախաձեռնությամբ են հանդես գալիս՝ փորձելով ԱՄՆ իշխանությունների ուշադրության կենտրոնում պահել նաև Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության ծավալի մեծացման անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր տարի այդ օգնությունը տրամադրվում է, բայց ոչ միշտ այն չափով, որքանով որ մեր լոբբիստներն են փորձում ստանալ օգնություն Հայաստանի և Արցախի համար։ Կարծում եմ՝ սա յուրաքանչյուր տարվա նման նախաձեռնություն է և կունենա այնքան հաջողություն, որքան որ նախորդ տարիների ընթացքում»։

Խոսելով Պետդեպարտամենտի՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ասել, որ բացարձակ փոփոխություն չկա՝ ճիշտ չի լինի, բայց նաև մեր հետևողական աշխատանքի բացակայությունը չի թույլատրում, որ մենք ավելի խորը հարաբերություններ ունենանք Միացյալ Նահանգների հետ, որպեսզի Միացյալ Նահանգներն էլ ավելի լավ ճանաչի Հայաստանն ու Հայաստանի անհրաժեշտությունները ու, ըստ դրա, նաև ֆինանսական ու այլ տեսակի օգնություն տրամադրի Հայաստանին ու Արցախին։ Կարծում եմ՝ այստեղ մեր կողմից տարվող աշխատանքն ամենակարևորն է»։

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ այն աշխատանքը, որ կարող էր տանել ՀՀ իշխանությունները՝ առավել ակտիվ, համակարգված ու ներգրավված, չի տարվում. «Վաշինգտոնը միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չէ, միայն Պետդեպը չէ, միայն  Կոնգրեսը չէ։ Այս ամենը հաշվի առնելով՝ մեր իշխանությունները պետք է հնարավորինս ակտիվ աշխատեն՝ բոլոր խողովակները գործի դնելով, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի»։

Արդյոք իշխանություններին այս հարցում խանգարո՞ւմ են աշխարհաքաղաքական շահերի բախումները՝ հարցին ի պատասխան Սուրեն Սարգսյանն ասաց. «Տարբեր բաներ են խանգարում՝ այդ թվում նաև ձեր նշած  գործոնը, կարող է լինել նաև Վաշինգտոնը լավ չպատկերացնելը։  Ես մի շարք հանգամանքների ամբողջականություն եմ տեսնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում