Tuesday, 16 04 2024
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում

Բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման. արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարության հայտարարության մեջ նաև նշված է. «Վստահ ենք, նման հայտարարություններ տարածողները շատ լավ հասկանում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է, և նախագծով գործարարների շահերը ամբողջությամբ պաշտպանված են։

Այդուհանդերձ, նման շահարկումներ թույլ չտալու նպատակով Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման օրենքով նախատեսված ընթացակարգերի արդյունքում։

Ճիշտ է, որ օրենքի նախագծի իմաստով անձին պատկանող գույքի ծավալը ներառում է նաև գույքը, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն (80 և ավելի տոկոսով) ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց, այնուամենայնիվ, եթե ձեռք բերողը, այդ թվում՝ ներդրողը, անձնական կամ հարազատական հարաբերությունների կամ այլ հանգամանքների ուժով չէին կարող ողջամտորեն իմանալ, որ գույքն ունեցել է ապօրինի ծագում և, եթե այդ ձեռք բերողը ունեցել է բավարար օրինական միջոցներ գույքի ձեռքբերման գործարքը կնքելու համար, ապա գույքի նկատմամբ նրա իրավունքները պաշտպանվելու են։

Նախարարությունը վերահաստատում է նաև իր կողմից բազմիցս հայտնած պատրաստակամությունը ցանկացած նախագծի մասով դրսևորել ներառական մոտեցում, անհրաժեշտության դեպքում նաև հանդիպում-քննարկումների ձևաչափով՝ նախապես գրավոր առաջարկներ ստանալու դեպքում։ Անշուշտ, նման գործելակերպը պետք է ավելի ընդունելի լինի բարեփոխումների արդյունավետ իրականացմամբ իրապես մտահոգ բոլոր անձանց համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում