Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» չեն քննարկել հանրաքվեն չեղարկելու հարցը

Կորոնավիրուսի վտանգը և տարածման ռիսկերը հաշվի առնելով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանում հանրաքվեն և Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները անհապաղ հետաձգել մինչև համաշխարհային պանդեմիայի դադարը։ Արտախորհրդարանական «Սասնա ծռեր» կուսակցությունը նույնպես կոչ է անում չեղարկել հանրաքվեն։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը հանրաքվեն չեղարկելու հարց չի քննարկել։ Ըստ Զոհրաբյանի՝ դա իշխանությունը պետք է քննարկի, դա ԲՀԿ քննարկման տիրույթի հարց չի։

«Ժառանգություն» կուսակցությունը նույնպես չի քննարկել հանրաքվեն հետաձգելու անհրաժեշտության հարցը։ Կուսակցության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցության կողմից անընդհատ հրապարակային հնչում են թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը, բայց, միևնույն է, երկրի առջև ծառացած խնդիները չեն լուծվում, երկուսի պարագայում էլ լուծումը հատվածական է լինելու, և ամբողջ խնդիրները չեն լուծվելու։ Ինչ վերաբերում է հանրաքվեն չեղարկելուն կամ հետաձգելուն, ապա, նրա խոսքով, գործադիր իշխանությունն է դրա պատասխանատուն: «Եվ եթե անվտանգության նկատառումներով պետք է հետաձգվի կամ չեղարկվի, այս տեսանկյունից ավելացնելու բան չունենք։ Վարչապետն էլ ճիշտ նշեց, որ քաղաքացու կյանքը և առողջությունն ավելի թանկ են, քան քաղաքական գործընթացները։ Իրավիճակին իրենք ավելի լավ են տիրապետում, գնդակը իրենց տիրույթում է գտնվում, իրենք որոշում կկայացնեն, և մենք, ըստ այդմ, կարձագանքենք»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը։

Երեկ Փաշինյանը հանրահավաքին անդրադարձավ նաև ընդդիմությանը՝ ասելով. «Սրանց հասնում է, որ իրենք որևէ աջակցություն չունենան։ Էսքան կտրված լինե՞լ սեփական ժողովրդի պահանջմունքներից։ Հիմա կասեք՝ Նիկոլը նախկիններից է խոսում, է դուք խոսեք, դուք օրակարգ ձևավորեք։ Կարևորը, որ ժողովուրդը դուրս է եկել, ինչ-որ բան ուզում է լսել, ուզում է խոսք լսել»։

Անդրանիկ Գրիգորյանը, անդրադառնալով Փաշինյանի ելույթին, նշեց, որ չմասնակցություն չի նշանակում, թե ձեռքներս լվացել ենք, կողքի ենք քաշվել. «Ուշադիր հետևում ենք գործընթացներին և, ըստ անհրաժեշտության, հայտարարություններով ենք հանդես գալիս։ Եթե հիշում եք, հանձնաժողովների ձևավորման գործընթացում եղած բացասական դրսևորումների մասին բարձրաձայնեցինք՝ անթույլատրելի համարելով նախկին իշխանություններին արջի ծառայություն մատուցած հանձնաժողովի անդամների ընդգրկումը հանրաքվեի կազմակերպչական գործընթացներում»։

Գրիգորյանի խոսքով՝ քանիցս օրակարգ ձևավորելու «Ժառանգության» փորձերը և առաջարկություններն այդպես էլ օդում են մնացել. «Մի քանի օրինակ կարող եմ բերել. դեռ անցյալ տարի խոսել ենք ԸՕ բարեփոխման անհրաժեշտության մասին, դեռ անցյալ տարի հրապարակայնորեն ամրագրեցինք մեր վերաբերմունքը երկրում առկա սոցիալական խնդիրների լուծման իշխող քաղաքական թիմի որդեգրած գործիքակազմի նկատմամբ, մեր քննադատական խոսքը հնչեցրինք, բայց, ցավոք սրտի, այս ամենը իշխանությունների կողմից մնում է անարձագանք։ Եվ սա մեր կողմից հետևյալ գնահատականին է արժանացել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ուրվականը թևածում է քաղաքական տիրույթում, իշխող քաղաքական թիմը իրեն բավականին հարմարավետ է զգում, որովհետև նախկինների հետ համեմատության պարագայում ինքը հաղթող է դուրս գալիս, և նրա մոտ չկա իրական ցանկություն քաղաքական պրոցեսները քաղաքական դաշտ տեղափոխելու և գաղափարակից, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ գործընթացներ սկսելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում