Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը մարտի 3-ին Կալիֆոռնիայում կայացած Դեմոկրատական կուսակցության առաջնային ընտրություններում հաղթել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Այս մասին գրում է The New York Times-ը՝ ձայների հաշվարկի ավարտի արդյունքներով:
Պարբերականի տվյալների համաձայն, այս նահանգում Սանդերսին բաժին է հասել ձայների 34.3 %-ը, իսկ Բայդենը ստացել է ձայների 27.6 %-ը:
Ըստ պարբերականի վեջին հաշվարկների, բոլոր առաջնային ընտրությունների և կոկուսների արդյունքներով, Բայդենին այժմ աջակցում են ազգային համագումարի 867 պատվիրակներ, իսկ Սանդերսին՝ 711: