Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին տնային կարանտինի մեջ է կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշների առկայության պատճառով: Այդ մասին հայտնել Է Irib հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Նշվում է, որ Վելայաթին իրեն լավ է զգում:Այլ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում է 10 հազար 75, գրանցվել է մահվան առնվազն 429 դեպք: Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի և առեւտրի, արդյունաբերության և հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի 23 պատգամավորների անալիզների արդյունքները, որից երկուսը մահացել են: