Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ամերիկահայ կազմակերպությունները հնարավոր է հօգուտ Բայդենի կողմնորոշվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

– Պարոն Սասունյան, Ջո Բայդենը առաջատարն է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուների ցուցակում։ Եթե նա առաջադրվի, ինչպիսի՞ն կլինի հայ համայնքի դիրքորոշումը։

– Ջո Բայդենը տասնամյակներ շարունակ եղել է Կոնգրեսի անդամ, սենատոր, ապա Օբամայի ժամանակ ութ տարի եղել է փոխնախագահ։ Շատ ծանոթ դեմք է հայությանը և աշխարհին։ Մենք իր հետ միշտ ունեցել ենք շատ լավ կապեր, լավ հարաբերություններ, և մինչև իր փոխնախագահ դառնալը ինքը աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը ու բազմիցս այդ մասին հայտարարություններ արել։ Բայց երբ Օբամայի ժամանակ փոխնախագահ դարձավ, քանի որ Օբաման չէր ասում «ցեղասպանություն» բառը, ինքն էլ էր հրաժարվում «ցեղասպանություն» ասելուց։ Բայց մի քանի ամիս առաջ, երբ նախագահական ընտրություններին իր թեկնածության մասին հայտարարեց, մի հայտարարություն արեց, որ երբ նախագահ դառնա, ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Նա որոշ չափով հայամետ է, որոշ հայերի հետ անձնական հարաբերություններ ունի։ Եվ հավանաբար ինքը կլինի դեմոկրատների թեկնածուն։ Ենթադրում եմ, որ եթե ինքը լինի թեկնածուն, հավանաբար ամերիկահայության գլխավոր կազմակերպությունները և մեծամասնությունը հօգուտ Բայդենի կկողմնորոշվեն։

– Բազմիցս ԱՄՆ նախագահի թեկնածուների կողմից այդպիսի հայտարարություններ եղել են, բայց նախագահ դառնալուց հետո այդպես էլ չեն ասում «ցեղասպանություն» բառը։ Ի՞նչ երաշխիք կա, որ Ջո Բայդենը նախագահ դառնալու դեպքում տեր կլինի իր խոստմանը։

– Քաղաքականության մեջ ոչ մի երաշխիք չկա։ Քաղաքական մարդիկ, նախքան իրենց ընտրվելը, ամեն ինչ խոստանում են, որպեսզի ստանան թե՛ ժողովրդի քվեները և թե՛ դրամահավաքի ժամանակ իրենց փողերը, որպեսզի ընտրվեն, ընտրություններից հետո մոռանում են իրենց խոստումները և անում են այն, ինչ ուզում են, կամ այն, ինչ իրենց խորհրդականների շրջանակն է թելադրում։ Ջո Բայդենի պարագայում էլ մենք որևէ վստահություն չունենք, որ այն, ինչ ինքը խոստացել է վերջերս, պետք է անի, բայց ինչ է մեր ընտրությունը. ունենք Բայդեն՝ մի կողմից, մյուս կողմից էլ ունենք Թրամփ։ Չորս տարի առաջ, երբ Թրամփը թեկնածու էր, որևէ խոստում չարեց, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցավ և ոչ մի խոսք չասաց ընդհանրապես Ցեղասպանության և Հայաստանի մասին։ Եվ մենք չենք կարող կողմնակից լինել Թրամփին, որը որևէ հետաքրքրություն մեր նկատմամբ ցույց չի տալիս։ Անցյալ դեկտեմբերին, երբ ամերիկյան Սենատը ճանաչում էր Ցեղասպանությունը, Թրամփը ճնշում բանեցրեց մի քանի սենատորների նկատմամբ, որ «ոչ» ասեն, չթողնեն։ Եվ այդ բանաձևը երեք անգամ մերժվեց, մինչև որ տեսան, որ անհույս է իրենց հակառակվելը և թողեցին անցնի։ Բայց նույնիսկ անցնելուց հետո Թրամփի կառավարությունը հայտարարեց, որ Ցեղասպանության հետ կապված իրենք իրենց դիրքորոշումը չեն փոխել, այսինքն՝ շարունակելու են «ցեղասպանություն» չասել։ Հաջորդ ամիս՝ ապրիլի 24-ին, կտեսնենք՝ արդյոք որևէ փոփոխություն կա՞ Թրամփի դիրքորոշման մեջ, բայց չեմ կարծում, որ կասի «ցեղասպանություն», վերջին չորս տարիներին չի ասել, և հիմա էլ չենք սպասում, որ ասի։ Բայց թե՛ Ներկայացուցիչների տունը, թե՛ Սենատը մի քանի ամիս առաջ ճանաչեցին Ցեղասպանությունը։ Նաև ասեմ, որպեսզի ժողովուրդը չմոռանա, որ 1981 թվականին նախագահ Ռեյգանը հռչակագիր ստորագրեց, որտեղ օգտագործեց Հայոց ցեղասպանություն բառապաշարը։ Այսինքն՝ իրականում մենք կարիք չունենք, որ ԱՄՆ ամեն նոր նախագահ նույն բանն ամեն անգամ ասի, և մենք չպետք է զարմանանք՝ Ցեղասպանությունը ճանաչեց, թե ոչ, այլ մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք մեր արդար պահանջատիրության և հատուցման վրա, ոչ թե արդեն 105 տարի անընդհատ ասենք՝ այո, ցեղասպանություն է, իսկ թուրքերն էլ ասեն՝ ոչ, ցեղասպանություն չէ, և այդտեղ կանգ առնենք ու այդպես մխրճվենք նույն ցեխի մեջ և որևէ առաջխաղացում չունենանք։ Մենք պետք է ավելի պահանջատեր լինենք, քան պարզապես «ցեղասպանություն» պահանջել։

– Նիկոլ Փաշինյանի՝ անցյալ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում կայացած հանրահավաքից հետո նշվում է, որ ԱՄՆ քաղաքական երկու շրջանակն էլ հետաքրքրված են հայ համայնքից աջակցություն ստանալու հարցով։

– Այդպիսի բան ես չեմ նկատել, որովհետև քաղաքական մարդիկ տասնամյակներ ի վեր հետաքրքրված են հայությամբ և շարունակում են հետաքրքրվել, իսկ վարչապետի այցն ավելի շատ հայկական համայնքի շրջանում էր ավելի մեծ հետաքրքրություն ստեղծում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում