Yahoo! ընկերության մաքուր շահույթը 2011 թ. առաջին կիսամյակում նվազել է 12%-ով և կազմել է 463.33 մլն դոլար՝ անցած տարվա առաջին կիսամյակի 528.42 մլն-ի դիմաց: Նման տեղեկություն է հաղորդվում ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ: Այս մասին հաղորդում է RBC-ն:
Yahoo!-ի կիսամյակային հասույթը նույնպես նվազել է. 24%՝ 2.44 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 3.2 մլրդ-ի փոխարեն: Նման անկումն ընկերությունում շարունակվում է վերջին մի քանի տարիների ընթացքում: Երբեմնի ամենահզոր որոնողական համակարգն ունեցող Yahoo!-ն չի դիմանում շուկայի առաջատարների մրցակցությանը: