Թուրքիայի ազգային առողջապահության նախարար Ֆահրեթին Ղոջան հայտնել է, որ երկրում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը:
«Երեկ երեկոյան անցկացվել են թեստեր և, ցավոք, այն դրական է եղել: Մենք ունենք կորոնավիրուսի ևս մեկ դեպք»,- գրել է նա Twitter-ում: Օրերս Թուրքիայում կորոնավիրուս էր հայտնաբերվել մի քաղաքացու մոտ, որը վերադարձել էր Եվրոպայից: Նա գտնվում է կարանտինում, նրա գնահատվում է կայուն: