Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսված հանդիպումն արցախցի ընտրողների հետ: Իրավիճակով պայմանավորված, քննարկվում է նաև Արցախում մեր քաղաքական թիմի կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը: Մանրմասաների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: