ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1645-ի, մահացել է 41 մարդ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալները:
Հեռուստաընկերությունն ավելի վաղ տեղեկացրել էր կորոնավիրուսով 1459 վարակվածի և 39 մահացածի մասին: Այժմ, ինչպես հայտնում է CNN-ը, կորոնավիրուս է հայտնաբերվել ճանապարհորդությունից վերադարձած 70 ամերիկացիների և 47 նահանգների 1575 բնակիչների մոտ: Մահվան դեպքերը հասել են 41-ի: