Չինաստանի իշխանությունները հեռացրել են զեկույցը, որում խոսվում է նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի և տղամարդկանց անպտղության միջև կապի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Զեկույցն, ավելի վաղ, հայտնվել էր Հուբեյ նահանգի պաշտոնական կայքում:
Զեկույցի հրապարակումից հետո բժիշկները կորոնավիրուսից ապաքինված տղամարդկանց խորհուրդ են տվել որոշ հետազոտություններ անցնել՝ հետագայում երեխա ունենալու ցանկություն դեպքում:
Նշվում է, որ հղումը պահպանվել է կայքի որոնման մեջ, բայց դրա վրա սեղմելիս հայտնվում է սխալի վերաբերյալ հաղորդագրություն:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի COVID-19 նոր տեսակն է: