Մի քանի օր առաջ ողջ Լոս Անջելեսը սպասում էր, որ քաղաքը խեղդվելու է խցանումներից, քանի որ վերանորոգման համար փակվելու էր քաղաքի կենտրոնական մայրուղիներից մեկը, որով օրական միլիոնավոր մեքենաներ են անցնում:
Մինչ բոլորը սպասում էին այդ «արմագեդոնին», երեք հնարամիտ լոսանջելեսցիներ որոշեցին անմոռանալի դարձնել այդ օրն իրենց համար և մոմերով ընթրիք կազմակերպել հենց մայրուղու կենտրոնում: Այս նկարը հայտնվել է արդեն շատ լրատվամիջոցների առաջին էջերում։