Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ ԶՈՒ լայնամասշտաբ զորավարժություններին կտեսնենք Սու-30ՍՄ կործանիչների հզորությունը․ ի՞նչ սցենարներ են մշակվում

Առաջիկայում Հայաստանում տեղի կունենան ՀՀ Զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ընթացքում, միգուցե, ուսումնական կիրառությամբ կտեսնենք նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված Սուխոյ Սու-30ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռների՝ կործանիչ օդուժի հզորությունը: Այս տեղեկությունը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը, որն, ի դեպ, արդեն թողել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը, «ՀՀ»-ի հետ զրույցում նշել է, որ ընդհանրապես մեծ զորավարժություններին, երբ հրաձգությունը մարտական է լինում, կիրառվում է նաև ծանր տեխնիկա, այդ թվում՝ հրթիռներ, և նմանատիպ զորավարժությունների ժամանակ, միգուցե, կիրառվեն նաև Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։

«Ի դեպ, ես խոսում եմ կոնկրետ մարտական զորավարժության մասին, որը «Շանթ»-ի հետ կապ չունի։ «Շանթ»-ը մարտական հրաձգությամբ լայնամասշտաբություն չունի, այն ռամավարական, հրամանատարաշտաբային զորավարժություն է», – ավելացրել է մասնագետը՝ հիշեցնելով, որ ՀՀ Զինված ուժերը նախկինում կործանիչ ավիացիա չի ունեցել, և այս իմաստով մեր հնարավորությունները Սու-30-ների ձեռքբերումից հետո բազմապատկվել են։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը։

– Պարոն Պետրոսյանց, ընդհանուր պատկերացում ունե՞ք՝ սրանք ի՞նչ զորավարժություններ են և ինչո՞վ են հատկանշական։

– Խնդիրն այն է, որ գիտենք միայն այն, ինչ պարոն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում և ասել նշված օրաթերթի հետ զրույցում։ Բայց թե զորավարժությունները կոնկրետ ի՞նչ սցենարով են ընթանալու, որտե՞ղ են ընթանալու, Սու-30-ները ինչպե՞ս են կիրառվելու, դրանցից մարտական կրակ բացվելո՞ւ է, թե՞ ոչ՝ այս պահին, կարծում եմ, ոչ ոք չգիտի։ Միայն զորավարժությունների պլանավորողները գիտեն, թե ինչպես է ընթանալու։ Դա ծառայողական գաղտնիք է ու կարծում եմ՝ նաև ռազմական գաղտնիք է իր մեջ պարունակում, դրա համար բացահայտ չեն ասում՝ ե՞րբ, ինչպե՞ս և այլն։ Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում կիմանանք որոշ մանրամասներ։

Ընդհանրապես զորավարժությունները մարտական պատրաստության պարապմունքների բարձրագույն ձևն են հանդիսանում և դրանք կարող են լինել ինչպես մարտական հրաձգությամբ, այնպես էլ առանց մարտական հրաձգության։ Հիմա թե կոնկրետ զորավարժությունները ինչպիսին կլինեն՝ այս պահին հանրության մեջ ոչ ոք տեղյակ չէ։

– Լայնամասշտաբ զորվարժությունները հրամանատարաշտաբային զորավարժություններից ինչո՞վ են տարբերվում նրանով, որ այնտեղ նաև ծանր զինտեխնիկա՞ է կիրառվում։

– Ընդհանրապես երբ լայնամասշտաբությունը շեշտվում է, նշանակում է՝ կիրառվելու է բավական մեծ քանակությամբ և՛ կենդանի ուժ, և՛ ռազմական տեխնիկա։ Լայնամասշտաբությունը նաև դրանով է տարաբերվում։ Եթե խոսք գնաց հրամանատարաշտաբային զորավարժության մասին՝ դա իրենից փոքր-ինչ այլ բան է ներկայացնում և կենդանի ուժի ստորաբաժանումների ներգրավմամբ, ռազմական տեխնիկայի կիրառման առումով փոքր-ինչ տարբերվում է։ Դրանք տարբեր բաներ են։

– Դրա նպատակը միայն զորքերի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնե՞լն է, թե՞ նաև ստորաբաժանումների համագործակցությունը, համատեղ ռազմական գործողությունները ներդաշնակելը։

– Զորավարժությունների նպատակն է իրականին առավել մոտեցված իրավիճակում ներդաշնակել տարբեր զորատեսակների, ստորաբաժանումների գործողությունները, նաև ի հայտ բերել որոշակի թերություններ, որոնք կան, կարող են լինել, այդ թերությունները վերացնելու համար համապատասխան պլան մշակել, ինչպես նաև զորավարժությունների ընթացքում մշակվում են գործողությունների տարբեր սցենարներ, թե ինչպե՞ս պիտի օգտագործվի այս կամ այն տեխնիկան, զինված ուժը և այլն։ Հիմնական նպատակները սրանք են։

– Բայց այդ սցենարներն, իհարկե, հրապարակման ենթակա չեն։

– Իհարկե ո՛չ, միանշանակ սցենարները հրապարակման ենթակա չեն կարող լինել։ Կարող է ընդհանրական ձևով ասվել, որ ըստ սցենարի՝ հակառակորդն էսպիսի բան է արել, հիմա մենք դրան ի պատասխան նման գործողություններ են իրականացնում։ Բայց ավելի մանրամասն՝ թե կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվում, ռազմական լուրջ միջոցառում է, որը հրապարակման ենթակա չէ։

– Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ժամանակ հաճախ կամ գրեթե միշտ մամուլի հաղորդագրություններում նշվում է, որ այսքան զինտեխնիկա է կիրառվել, այսինչ թվով տանկ, ինքնաթիռ կամ ուղղաթիռ է կիրառվել, այսքան զորք է ներգրավված եղել։ Նման տվյալներ հրապարակելը իրենց տեսանկյունից նպատակահարմա՞ր է։

– Ճիշտն ասած՝ դրանում մեծ խնդիր չկա, իրենք են որոշում՝ հրապարակել, թե չհրապարակել կոնկրետ թվերը։ Ինձ թվում է՝ դա ավելի շուտ ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմի մասնիկ է, որ «տեսեք՝ մենք ինչեր ենք օգտագործում, ինչքան ունենք» և այլն։ Իրականում այն ռազմական պատրաստության առումով որևէ կարևորություն չունեցող փաստ է։

– Այսօրվա ռազմաքաղաքական իրադրության համապատկերում մեր առաջիկա զորավարժությունները տեղավորվո՞ւմ են։ Ուժի ցուցադրության բաղդրիչ կա՞ սրանում։

– Գիտեք, կա մի այսպիսի հստակ ու կարևոր հանգամանք՝ բոլոր զորավարժությունները պլանավորվում են շատ ավելի շուտ, քան դրանք անցկացվելու են։ Այսինքն՝ եթե այսօր հայտարարվում է, որ մենք առաջիկայում կամ որոշ ժամանակ անց, մեկ ամիս անց ունենալու ենք լայնամասշտաբ զորավարժություններ, ապա դա չի նշանակում, որ այդ զորավարժությունը մենք պլանավորել ենք իրականացնել այսօր։ Զորավարժությունները պլանավորվում են ուսումնական փուլի սկսվելուց առաջ, հաստատվում են բոլոր պլաններով, և պետք չէ այդ միջոցառումը կապել դրանից մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձության հետ։

– Այս զորավարժությունների նորույթը կործանիչների հնարավոր կիրառումն է։ Սա նշանակում է, որ այս զորատեսակն արդեն ինտեգրվե՞լ է Զինված ուժերին։

– Եթե մենք ունենք տեխնիկայի այդ տեսակը, ապա պարտադիր կերպով, որոշակի ուսումնական վարժանքներում, որտեղ, ըստ սցենարի, նաև օդուժի ներգրավում է լինում, ուրեմն դրանք անպայման պետք է ներգրավվեն, որպեսզի առաջին հերթին օդային, ցամաքային զորքերի ներդաշնակման հարցերը կարողանանք լուծել։ Տարբեր խնդիրներ կան։ Ցանկացած տեխնիկա, որը մենք ձեռք ենք բերում, որը նոր է, պարտադիր ներգրավվում է զորավարժությունների ժամանակ, որպեսզի ի հայտ բերենք որոշակի խնդիրներ, թերություններ։ Դու կարող ես պլանավորել որոշակի սցենարներ, բայց ավելի մանրամասն, ավելի ճշգրիտ մարտական խնդիրների որոշման համար պետք է գոնե զորավարժարանում օգտագործես այդ տեխնիկան, տեսնես, հասկանաս՝ ի՞նչ հնարավորություններ ունի, ի՞նչ խնդիրներ կան։ Այլ խոսքերով՝ հարկավոր է տեսական պլանավորումը համեմատել գործնականի հետ և ըստ դրա մշակել ավելի արդյունավետ գործողություններ։

– Որքան ես եմ հասկանում՝ օդուժն ամենաշատը հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ-ի ուժերի հետ է համագործակցում։ Այդպե՞ս է։

– Ոչ միայն։ Ընդհանրապես ինքը բազմաֆունկցիոնալ ավիացիա է, ոչ միայն կործանիչ և մարտի դաշտում, մարտական խնդիրներ լուծելիս՝ պետք է համագործակցի բոլոր զինատեսակների և զորատեսակների հետ։ Բավականին մեծ խնդիրներ ունի լուծելու։ Իսկ եթե միայն ՀՕՊ-ի ուժերի հետ պիտի աշխատեցնեք, եթե միայն ՀՕՊ-ի հետ ենք օգտագործելու կործանիչները՝ ի՞նչ կարիք ունեինք նման տեսակի տեխնիկա ձեռք բերելու։ Մեզ պետք է, որ կործանիչ օդուժն օգտագործվի ցամաքային բոլո՛ր զորատեսակների հետ՝ համատեղ ուժերով, համատեղ գործողություններով որոշակի մարտական խնդիրներ լուծելու համար։

– Զորավարժություններին Սու-30ՍՄ կործանիչների կիրառման մեջ քաղաքական ուղերձ կա՞ Ձեր կարծիքով։

– Գիտեք, իմ կարծիքով՝ նման բան չկա։ Զուտ զինվորական խնդիր է, և ինչպես արդեն ասացի՝ այն տեխնիկա է, որը նոր է ձեռք բերվել և որի ամբողջական հնարավորությունները մեզ համար հասկանալի դարձնելու և մեր ցամաքային զորքերի հետ ներդաշնակման խնդիրներ լուծելու համար զորավարժությունների ժամանակ օգտագործելու ենք այդ տեխնիկան։ Ինձ թվում է՝ քաղաքական բաղադրիչ այստեղ չկա։ Պարզապես ցույց ենք տալիս, որ տեխնիկան ձեռք ենք բերել, տեխնիկան մարտական է և օգտագործվելու է մարտական գործողությունների ժամանակ։

– Իսկ զորավարժությունների հաճախականությունը մեր Զինված ուժերում, Ձեր կարծիքով, որքանո՞վ է բարձր, եթե համեմատենք նույն ադրբեջանական բանակի զորավարժությունների հետ։ Այնտեղ ավելի հաճա՞խ են անցկացնում, թե՞ ավելի հաճախ են հայտարարում դրա մասին։ Գուցե դա այնքան էլ էական չէ։

– Ինչպես արդեն նշեցի՝ զորավարժությունները, որոնք պիտի անցկացվեն, պլանավորվում են, փաստաթղթավորվում են անցկացնելուց դեռևս ամիսներ, տարիներ առաջ, և թե քանի անգամ է անցկացվել նման զորավարժություն, հաճախ է, հաճախ չէ, դուք կարող եք իմանալ մեկ-երկուսի մասին, բայց իրականում զորավարժությունները շատ ավելի հաճախ են անցկացվում։ Ադրբեջանը տեղեկատվական-հոգեբանական ճնշման նպատակով կարող է անընդհատ հայտարարել, որ «տեսեք՝ մենք էսպես ենք անում, էնպես ենք անում» և այլն։ Դա տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բաղադրիչներից է։ Իսկ իրականում զորավարժությունները մարտական պատրաստության պարապմունքների բարձրագույն տեսակ են, որոնք անընդհատ անցկացվում են տարբեր փուլերով, տարբեր մասշտաբներով, բայց դրանց մասին իմաստ չկա անընդհատ բարձրաձայնել։

– Ադրբեջանական կողմը, կարծես, ավելի շատ նման խնդիր ունի՝ ոչ միայն մեզ ցույց տալու, այլև իր բնակչությանը ինչ-որ ուղերձներ հղելու։

– Այո, իհարկե։ Դա ընդամենը տեղեկատվական-հոգեբանական պատերազմի տարր է, որն ավելի շուտ ներքին լսարանի համար է։ Իսկ արտաքին լսարանից միայն Հայաստանի համար է, որովհետև մյուս երկրներին դա չի հետաքրքրում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում