Զինյալներից վերջերս ազտագրված Հալեպի մոտակայքում գտնվող Ալ-Քասիմիա քաղաքում Սիրիայի զինվորները պաղպաղակի նախկին գործարանի շենքում բանտ են գտել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սիրիական բանակի զինվորականներից մեկը պատմել է, որ բանտը մի քանի խցիկ է ունեցել, որտեղ պահել են նաեւ կանանց եւ երեխաներին, ընդհանուր առմամբ 500 մարդու: Բանտում ամենուր թափթփված են եղել բանտարկյալների իրերը եւ մահապտժի ենթարկվողների հագուստը: Նա նաեւ պատմել է կոյուղու փոսերի մասին, ուր նետել են հատկապես վտանգավոր համարվողներին:
Ըստ զինծառայողի, ահաբեկիչները տեղի բնակչությանը մահվան են դատապարտել նույնիսկ աննշան արարքների համար՝ պարետային ժամի խախտման, պարտքի մարման ուշացման, կնոջը՝ գլխաբաց հանրության ներկայանալու համար եւ նույնիսկ ահաբեկիչներին չհարգելու համար: