Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի կանցնի նախկին ակումբում:
Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն: Անդրեա Պիրլոն կստանձնի «Յուվենտուս»-ի երիտասարդական թիմի մարզչի պաշտոնը: Նա թիմին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո:
Անդրեա Պիրլոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականից այդ ընթացքում խաղալով իտալական մի շարք ակումբներում` այդ թվում «Յուվենտուս»-ում: Որտեղ անցկացրել է 119 հանդիպում: