Կորոնավիրուսի պատճառով Անգլիայի ֆուտբոլի առաջնության խաղերը ևս կարող են անցկացվել առանց երկրպագուների:
Այս մասին գրում է բրիտանական The Time-ը: Ըստ պարբերականի, առաջնությունը չի դադարեցվի, բայց թե՛ Պրեմիեր լիգայի, թե՛ մյուս լիգաների խաղերը կանցկացվեն առանց երկրպագուների: Նրանք, ովքեր տարեկան աբոնեմենտ ունեն, կարող են խաղերը դիտել տանը իրենց համար հատուկ նախատեսված ալիքներով` անվճար:
Բայց աղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն, նման որոշում կկայացվի միայն, եթե Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցնի 500-ից: